Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1065-11.01.2011-ԱՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության` 1996 թվականի մայիսի 29-ի թիվ ՀՕ-61 օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ բաժնի 9-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ, ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ ԵՎ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ (ՎԻԶԱՆԵՐ) ՏԱԼՈՒ ԵՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ»

Հոդված 2. Օրենքը լրացնել 37.1 հոդվածով` հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 37.1. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց տալիս է Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականներ:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագրի դեպքում, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցող անձանց եւ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող քաղաքացիություն չունեցող անձանց՝ կորած, անվավեր, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի ճամփորդական փաստաթղթի դեպքում, օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը եւ տրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից: