Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1066-11.01.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի   22-րդ հոդվածի 1-ին մասը «է)» կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «էա)» կետով. «էա)  արդարացվածը` իրավասու պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց ապօրինի գործողություննրի (անգործության) հետեւանքով պատճառված վնասի հայցերով.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին

«Պետական տուրքի մասին» «Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. դեկտեմբերի 14-ի ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից, համաձայն որի  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասը, այնքանով, որքանով չի սահմանում, այլ սուբյեկտներից բացի, արդարացվածին` իրավասու պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության) հետեւանքով պատճառված

վնասի հատուցման հայցերով պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ

արտոնություն նախատեսող դրույթ` արգելափակելով անձի սահմանադրական իրավունքի իրացումը, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասին եւ 20-րդ հոդվածի 5-րդ մասին հակասող եւ անվավեր:

Հաշվի առնելով, որ տվյալ խնդրի իրավաչափ լուծումը եւ օրենքի բացի հաղթահարումը նաեւ օրենսդրական փոփոխությունների եւ համալիր իրավակարգավորման անհրաժեշտություն է ենթադրում, ինչպես նաեւ նկատի ունենալով, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` վեճի առարկա  հոդվածի անմիջական անվավեր ճանաչումն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետեւանքներ այդ հոդվածի առկա` սահմանադրականության խնդիրներ չառաջացնող, դրույթների իրացման եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով`

ՀՀ Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիմքերով, Սահմանադրական դատարանը գտել է, որ այլ սուբյեկտներից բացի արդարացվածին  նույնպես պետք է տալ դատարաններում պետական տուրքի վճարումից  ազատելու իրավունք: