Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1067-11.01.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք)  115-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«ՀՈԴՎԱԾ 115. ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ

Երկաթուղու գծերը, պաշտպանական անտառատնկարկները, ձնապաշտպան ցանկապատերը կամ գծային  օբյեկտները վնասելը

առաջացնում է տուգանքի նշանակում  սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի  չափով».

Երկաթուղու գծերի վրա իրեր դնելը, կամ հպակային ցանցի եւ (կամ)  օդային գծերի հենարանների կամ հատուկ կառուցվածքների եւ (կամ)  արհեստական կառույցների վրա բարձրանալը, կամ  նշանները, ցուցատախտակները կամ տեղեկատվության այլ կրիչները  վնասելը, կամ ծածկելը, կամ հանելը, կամ ինքնակամ տեղակայելը, կամ չսահմանված տեղերով երկաթուղու գծերի վրայով երթեւեկելը կամ անցնելը, կամ երկաթուղու ազդանշանային, կապի կառուցվածքներն կամ սարքերը վնասելը, կամ վագոնների ոտնակների, կամ տանիքների վրա   երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի  երեսունապատիկի չափով:

Ուղեւորային կառամատույցների կամ երկաթուղային շարժակազմի տակ մտնելը, կամ   վագոնների միջեւ ինքնակցիչ սարքվածքների վրայով  անցնելը կամ  ուղեւորային կառամատույցի վրայից երկաթգծերի վրա  թռչելը`

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»

Երկաթուղու անցումային լուսացույցի արգելող ազդանշանի ժամանակ երկաթուղային անցուղիներով անցնելը, կամ երկաթուղային շարժակազմի երթեւեկության համար  խոչընդոտներ ստեղծելը.

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի  չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 116-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Բեռնատար գնացքներով ինքնակամ երթեւեկելը,  կամ վագոնների ավտոմատացված դռների բացմանը կամ փակմանը  խոչընդոտելը կամ վագոն նստելու եւ (կամ) վագոնից իջնելու ժամանակ այլ քաղաքացիների համար դիտավորյալ  խոչընդոտ ստեղծելը,

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Մետրոպոլիտենի գնացքների, քաղաքամերձ կամ հեռավոր հաղորդակցության գնացքների մարդատար վագոնների, կամ բեռնատար գնացքների վագոնների ներքին uարքավորումները, լոկոմոտիվների կամ վագոնների ապակիները, նuտատեղերը վնաuելը, ինչպեu նաեւ ներքին uարքավորումներից առանց անհրաժեշտության oգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի  չափով:

Գնացքների վագոնների պատուհաններից կամ դռներից աղբ կամ այլ առարկաներ դուրu նետելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի  չափով».

Ուղեւորային կառամատույցի կողմից կամ երկաթուղային կայաններում հատուկ առանձնացված եւ հարմարեցված տեղերից բացի այլ  տեղերից  վագոն նստելը եւ (կամ) վագոնից իջնելը,

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով:

Առանց անհրաժեշտության (գնացքին, ուղեւորներին եւ շրջապատին սպառնացող վտանգի բացակայության դեպքում) ինքնակամ կերպով վթարային կանգառ կատարելու համար նախատեսված բռնակի միջոցով գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 116.1-116.10-րդ  հոդվածներով.

«Հոդված 116.1 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմնի հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը .

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու հրապարակելը կամ լիազոր մարմին հետ այդ տեղեկատվության համաձայնեցման վերաբերյալ օրենսդրությամբ սահամանված կարգը խախտելը կամ ոչ հավաստի տեղեկատվություն հրապարակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.2 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների) կողմից առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ  նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու միջոցառումների չիրականացումը

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների) կողմից`

առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային եւ ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների ու տեխնիկական միջոցների եւ (կամ)  տեղեկատվության  այլ  կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվության  չտեղակայելը, կամ   առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների եւ (կամ) տեղեկատվության  այլ  կրիչների միջոցով համապատասխան  սահմանափակումների եւ (կամ) դրանց  փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը.

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի եւ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցների, հետիոտնային անցումների, թունելների, կամուրջների եւ այլ  օբյեկտների տեխնիկապես սարքին եւ անվտանգ վիճակում չպահպանելը,  կամ  առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական եւ նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը եւ ցանկապատում չկատարելը.

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.3 Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին ներկայացվող պահանջները խախտելը

Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը կամ երկաթուղային տրանսպորտի օբյեկտները երկաթուղու տեխնիկական շահագործման եւ երկաթուղային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կանոնների խախտմամբ պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով.

Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի հատումը կառուցվող, նոր կամ վերակառուցված ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերին կամ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի գործարկումը մշտական շահագործման համար կամ գնացքների ժամանման եւ մեկնման, բեռների բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, կամ պահպանման (այդ թվում նաեւ` բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների իրականացման   նպատակով երկաթուղային կայարանների գործարկումն առանց լիազոր մարմնի համաձայնության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ինչպես նաեւ ցածր ծանրաբեռնվածության գծերի եւ ուղեմասերի փակումն ու ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի անցումը ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի կամ գնացքներին ժամանման եւ մեկնման, ուղեբեռների, բեռների եւ բեռնածանրոցների ընդունման, հանձման, բեռնման, բեռնաթափման, տեսակավորման, կամ պահպանման (այդ թվում նաեւ բեռնարկղերում) հետ կապված բոլոր կամ որոշ գործողությունների դադարեցման նպատակով երկաթուղային կայարանների փակումն առանց համապատասխան թույլտվության իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի նախագծումը կամ կառուցումը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի  կամ բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված համապատասպան  տեխնիկական վիճակը չապահովելը կամ  բեռնատար վագոնների կամ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահամված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.4  Ընդհանուր օգտագործման  երկաթուղային  գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային  գծերին  ներկայացվող հիմնական պահանջները խախտելը

Ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերի uեփականատերերի կողմից այդ  գծերի պահպանումը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերի, բեռների բեռնման եւ բեռնաթափման, վագոնների, բեռնարկղերի մաքրման եւ լվացման համար նախատեuված uարքավորումների կառուցումը եւ վերակառուցումը, ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերի ընդհանուր oգտագործման երկաթուղային գծանցի տեղի որոշումը կամ  ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերին նոր կառուցվող կամ վերակառուցված ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերի հետ հատումն առանց լիազոր մարմի հետ համաձայնեցման իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերի uեփականատերերի կողմից  երկաթուղային տրանuպորտի շահագործման եւ երթեւեկության անվտանգության պահանջները չպահպանելը, ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը, երկաթուղային շարժակազմը կամ բեռնարկղերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեխնիկական վիճակին համապատասխան չպահպանելը կամ բեռնատար վագոնների եւ բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Ոչ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերից դեպի ընդհանուր oգտագործման երկաթուղային գծեր եւ հակառակը երկաթուղային շարժակազմի գծանցման  կարգի խախտումը

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի  չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահամված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.5 Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը

Երկաթուղային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահամված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.6  Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կողմից երկաթուղային շարժակազմի այլ օպերատորների մուտքը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 116.7 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի գործունեություն իրականացնողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտականությունների խախտումը

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ փոխադրողների կամ բեռնառաքողների կամ փոխադրման գործընթացի այլ մասնակիցների կողմից երկաթուղային տրանսպորտի շահագործման եւ երթեւեկության անվտանգությունը չապահովելը `

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Փոխադրողի կողմից ուղեւորների համար տեսնելի վայրում իր կողմից մատուցվող ծառայությունների ցանկի եւ դրանց սակագների մասին տեղեկատվություն չտեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.8 Երկաթուղային տրանuպորտի  տեխնիկական շահագործման կանոնները խախտելը կան ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից oգտվելու պայմանները խախտելը

Երկաթուղու տեխնիկական շահագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքից oգտվելու պայմանները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 116.9  Երկաթուղային տրանuպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը

Երկաթուղային տրանuպորտի գործունեության կազմակերպման լիցենզիայի պարտադիր պահանջները կամ պայմանները խախտելը, եթե չի առաջացել ««Լիցենզավորման մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվություն

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 116.10 Երկաթուղային տրանuպորտի շահագործման եւ երթեւեկության անվտանգության  հիմնական պահանջները խախտելը

Վտանգավոր բեռների արտադրություն, բեռնում, փոխադրում, բեռնաթափում իրականացնող օբյեկտների եւ դրանց  վրա տեղակայված շենքերի, շինությունների եւ կառույցների կամ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերին կապի գծերի, էլեկտրահաղորդումների, նավթամուղների, գազամուղների կամ այլ վերգետնյա կամ uտորգետնյա կառույցների հատման վայրերի տեղակայումը ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն հեռավորությունից պակաս հեռավորության վրա `

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի  չափով:

Կապի գծերի, էլեկտրահաղորդիչների, նավթամուղների, գազամուղների կամ ընդհանուր oգտագործման երկաթուղային գծերը հատող կամ այդ գծերի անմիջական հարեւանությամբ գտնվող կառույցների uեփականատերերի կողմից նշված կառույցների շինարարության եւ շահագործման համար uահմանված նորմերը չպահպանելը կամ նշված oբյեկտների գործունեության անվտանգությունը չապահովելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի   չափով:

Ենթակառուցվածքի կառավարիչի կամ փոխադրողների կողմից` իրենց տեխնիկական եւ տեխնոլոգիական հնարավորությունների uահմաններում ունեցած վերականգնողական եւ հակահրդեհային միջոցների oգտագործմամբ տրանuպորտային պատահարների հետեւանքների վերացմանը չմասնակցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Երկաթուղային գծերի ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման կարգը կամ երկաթուղիների հատման կանոնները կամ երկաթուղային գծանցների շահագործման պայմանները կամ  դրանց գործարկման կամ փակման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկիչափով:

Երկաթուղային տրանuպորտում երթեւեկության անվտանգության, տրանuպորտային միջոցների տեխնիկական շահագործման կամ փոխադրման գործընթացի հետ կապված այլ կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի  135-րդ  հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենսգրքի  136-րդ  հոդվածի 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 6. Օրենսդրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Անտոմս ուղեւորներ փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակոււմ սահմանված նվազագույն աշխատավարձի  վաթսունապատիկի  չափով :»:

Հոդված  7. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասում «հինգ տոկոսից մինչեւ տասնհինգ տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի»  բառերով, իսկ 2-րդ մասում «մինչեւ տասը տոկոսի չափով» բառերը փոխարինել «երեսունապատիկից մինչեւ վաթսունապատիկի» բառերով:

Հոդված  8. Օրենսգրքի  224-րդ  հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 1-ին կետում «115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ եւ հինգերորդ մաuերով» բառերը փոխարինել «115» թվով, «116-118» թվերը   փոխարինել «116-րդ, 117-118» թվերով:

Հոդված  9. Օրենսգրքի  226-րդ  հոդվածի 1-ին մասից «115, 116 հոդվածներով» եւ «135 հոդվածի առաջին մաuով, 136 հոդվածի առաջին մաuով, 137  եւ 138 հոդվածներով» բառերը հանել:

Հոդված 10. Օրենսգրքի 227.1-րդ հոդվածում «150.1-150.9» թվերից առաջ լրացնել «116.1-րդ հոդվածով,» բառերով:

Հոդված  11.  Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասում «137.1-137.4» թվերը փոխարնել «116.2-116.12-րդ, 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 137.1-137.4» բառերով: