Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10671-11.01.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի  ապրիլի 18-ի ՀՕ-528 քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 241-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «անվտանգության  եւ» բառերը փոխարինել «անվտանգության կամ» բառերով.

Հոդված 2. Օրենսգրքի 241-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 4-րդ, 5-րդ,  6-րդ, 7-րդ եւ 8-րդ  մասերով.

«4. Երկաթուղային տրանuպորտի երթեւեկության անվտանգության կամ  շահագործման կանոնները խախատելը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց կողմից,  եթե  այդ արարքը մարդու առողջությանը անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաu կամ առաջացրել է խոշոր վնաu`

պատժվում է տուգանքով`  նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի  չափով, կամ ազատազրկմամբ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արաքը, որը անզգուշությամբ առաջացրել է  մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի  չորրորդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ  առաջացրել է երկու  կամ ավելի մարդու մահ`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից ինը տարի ժամկետով:

7. Սույն հոդվածի 1-ին մասում խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը:

8. Սույն հոդվածի 4-րդ մասում խոշոր վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը գերազանցող գումարը:»:

Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: