Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1902-10.12.2003-ՍԱ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»


Հոդված 1. ՈՒժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի մայիսի 24-ի ՀՕ-57 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈ Մ

«Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ համապատասխան միջոցառումները հակասում են սոցիալական պաշտպանության քաղաքականության «առաջնային» եկամուտների, մասնավորապես՝ կենսաթոշակների ավելացման գերակայության ռազմավարությանը, խախտում է սոցիալական արդարության սկզբունքը: