Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1902-10.12.2003-ՍԱ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 մայիսի 1993 թվականի, ՀՕ-57) 11-րդ հոդվածի 3-րդ մասի «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդհանուր եւ մասնագիտացված տիպի առողջարաններում՝առողջարանային բուժմամբ» բառերը եւ 4-րդ մասը:

Հոդված 2 .Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: