Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «քաղաքացիական,» բառից հետո լրացնել «Ազգային ժողովի աշխաակազմի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «ա» ենթակետից հետո լրացնել «ա.1» ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.
«ա.1 Ազգային ժողովի աշխաակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` պետական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում լրացուներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունունը պայմանավորված է մի շարք դրույթների հստակեցման եւ հակասությունների վերացման անհրաժեշտությամբ:
Այսպես, Նախագծի 1-րդ հոդվածով առաջարկվել է օրենքի մի շարք հոդվածներում ամրագրված «կարգապահական ներքին կանոններով» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոններով», որը համահունչ է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 218-րդ եւ այլ հոդվածներին:
Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը կվերացնի օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի եւ օրենքով պետական ծառայողին պաշտոնից ազատելու դրույթների միջեւ առկա հակասությունը:
Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները ուղղակիորեն առնչվում են ՀՀ Սահմանադրության 83.5. հոդվածի հետ, համաձայն որի, բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական անձանց իրավունքները եւ պարտականությունները:
Նախագծի 5-րդ հոդվածում առաջարկվող լրացումը վերաբերում է Ազգային ժողովի կողմից ընտրվեու կամ նշանակվել ու դեպքում պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերին:
Նախագծի 6-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը բխում է միջազգային փորձի ուսումնասիրությունից: Այսպես, Սլովենիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի, Բուլղարիայի, Շվեդիայի, Չեխիայի, Էստոնիայի եւ մի շարք այլ պետությունների խորհրդարանների աշխատակազմերը ղեկավարում են խորհրդարանի Գլխավոր քարտուղարները, որոնք նշանակվում կամ ընտրվում են խորհրդարանի նախագահի կամ խորհրդարանի կողմից: Հետեւաբար, առաջարկվում է «Աշխատակազմի ղեկավար» եզրույթին զուգահեռ գործածել «Գլխավոր քարտուղար» եզրույթը:
Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվող փոփոխությունը վերաբերվում է, մասնավորապես, օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի «այդ պաշտոնները» բառերը «պետական ծառայության պաշտոններ» բառերով փոխարինելուն, քանի որ «այդ» բառը նշված մասի շրջանակներում ուղղակիորեն շեշտում է միայն օրենքով սահմանված մրցույթային կարգով պետական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին, մինչդեռ, օրենքի 21-րդ հոդվածով սահմանված ատեստավորման ինստիտուտը վերաբերվում է պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող պետական ծառայողներին:
«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բխում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն որի պետական ծառայողին պաշտոնից ազատելու հիմք կարող է հանդիսանալ պետական ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը, մինչդեռ, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, բացակայում է պետական ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիր ներկայացնելու դրույթը: