Հոդված 1. «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիuի 7-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Oրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը «քաղաքացիական,» բառից հետո լրացնել «Ազգային ժողովի աշխատակազմի,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա.1» ենթակետով.
«ա.1. Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության պաշտոններ զբաղեցնողներից` պետական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք,»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: