Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1071-14.01.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՈՒ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունվար 7-ի ՀՕ-98 օրենքում (այսուհետ` օրենք)`

1. 3-րդ հոդվածում «կայազորային ծառայության» բառերը փոխարինել «կայազորների» բառով, իսկ «տեղադրման կետերից» բառերը փոխարինել «տեղակայման վայրերից» բառերով,

2. 8-րդ հոդվածում «զինվորների» բառը փոխարինել «զինծառայողների» բառով,

3. 12-րդ հոդվածի 1-ին մասում «տեղակալներից որեւէ մեկը» բառերը փոխարինել «տեղակալը կամ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը» բառերը,

4. 13-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի (նախարարության)» բառերը փոխարինել «ՀՀ զինված ուժերի» բառերով,

5. 14-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում, 23-րդ հադվածին հաջորդող վերնագրում, 24-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «ճառագայթային» բառը փոխարինել «ռադիացիոն» բառով,

6. 16-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի «(նախարարին)» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին» բառերը,

7. 17-րդ հոդվածի`

1) 4-րդ պարբերությունում «պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարի (նախարարի)» բառերը փոխարինել «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի» բառերով,

2) 8-րդ պարբերությունում «հակաօդային պաշտպանությունը եւ» բառերը հանել,

3) 10-րդ պարբերությունում «ցուցումով» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի» բառերը,

4) 11-րդ պարբերությունում «մարդկանց լողանալու» բառերը փոխարինել «զինծառայողների լողալու» բառերով,

8. 18-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «տեղակալներին» բառից հետո լրացնել «ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին» բառերը,

9. 19-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19. Կայազորի պետի արձակուրդի կամ գործուղման հրամանը տրվում է իրավասու պաշտոնատար անձի կողմից, որով նաեւ նշանակվում է կայազորի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող պաշտոնատար անձը:»,

10. 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում, 22-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերությունում «արդարադատության» բառը փոխարինել «իրավապահ» բառով,

11. 21-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ պարբերությունում «զորամասը» բառը փոխարինել «զորամասերն» բառով,

12. 30-րդ հոդվածում «բնակավորման» բառից հետո «գլխավոր» բառը հանել,

13. 33-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- դիմավորել կայարան (օդանավակայան) զինվորական բեռներով ժամանած մարդատար գնացքը (ինքնաթիռը), զինվորական շարասյունները եւ պահակախմբերի ուղեկցությամբ եկած զինվորական բեռնատրասպորտը կամ այդ նպատակով ուղարկել իր օգնականներին, ստուգել զինծառայողների կարգապահության, նյութական-կենցաղային վիճակը, ինչպես նաեւ սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, նյութական միջոցներով այլ բեռների ամրացումը,»,

2) 1-ին մասի 3-րդ պարբերությունում «բեռնել եւ» բառերը հանել, իսկ «զինծառայողներին» բառից հետո լրացնել «եւ բերման ենթարկել» բառերը,

14. 34-րդ հոդվածի 2-րդ մասում «սենյակների» բառը փոխարինել «սենյակներ» բառով,

15. 37-րդ հոդվածի 2-րդ մասում «եւ պահակության» բառը փոխարինել «ու պահակային ծառայությունների» բառերով,

16. 38-րդ հոդվածի`

1) 3-րդ պարբերությունում «շուրջօրյա» բառը հանել, իսկ «տեղադրման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով,

2) 6-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«-ոչ պակաս, քան ամիսը 2 անգամ անձամբ ստուգել կայազորի վերակարգում նշանակված ստորաբաժանումների եւ անձանց նախապատրաստվելը, փոխարինումը եւ կայազրային պահակախմբերի, պարեկների, զինվորական ավտոտեսչության հսկիչ կետերի կողմից ծառայության կատարելը, կայազորի հերթապահ տորաբաժանման պատրաստականությունը, ինչպես նաեւ պահակակետերի եւ պահակատների վիճակը,»,

3) 11-րդ պարբերությունում «պահակների» բառը փոխարինել «պարեկների» բառով,

4) 14-րդ պարբերությունում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով,

5) 18-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- կայազորի պետի ցուցումով զորամասերի միջեւ բաշխել զորքերի ջրամատակարարման բաց ջրամբարները եւ առանձնացնել լողալու տեղերը, հսկողություն սահմանել լողալու տեղերը սարքավորելու, ինչպես նաեւ փրկարար լողորդների հերթապահ խմբերի եւ հերթապահ բուժակների (սանիտարական հրահանգիչների) ծառայությունը կազմակերպելու եւ անցկացնելու նկատմամբ,»,

17. 41-րդ հոդվածի 2-րդ մասում «կարգապահական մեկուսարանում` այստեղ մեկուսացվածների գրքում» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ կարգապահական մեկուսարանի մեկուսացվածների գրքում» բառերով,

18. 43-րդ հոդվածի 2-րդ մասում «եղբայրներ» բառից հետո լրացնել «պապ եւ տատ» բառերը,

19. 45-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ պարբերությունում «ըստ շտապ զեկուցագրերի հաշվետախտակի» բառերը փոխարինել «ըստ սահմանված կարգի» բառերով,

20. 46-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կարգուկանոնը» բառը փոխարինել «կարգը» բառով,

2) 3-րդ մասի 15-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- դիմավորել կայազորի պետին, նրա ուղղակի պետերին, կայազորի պետի տեղակալներին, զինվորական պարետին, ինչպես նաեւ զորքերի հրահանգավորումը (ստուգումը) ղեկավարելու եկածներին, նրանց հանձնարարությամբ եկած տեսչական (ստուգող) խմբի սպներին, ներկայանալ նրանց եւ ուղեկցել կարգապահական մեկուսարանի տնօրինության տակ գտնվող տարածքում:»,

21. 51-րդ հոդվածում, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում, 216-րդ հոդվածի 1-ին մասում «նշանաբանները» բառը փոխարինել «նշանաբառերը» բառով,

22. 54-րդ հոդվածի`

1) 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «պահակակետերին» բառը փոխարինել «պահակապետերին» բառով,

2)  2-րդ մասի 5-րդ պարբերությունում «գնալու» բառը փոխարինել «գտնվելու» բառով,

3) 2-րդ մասի 9-րդ պարբերությունում «(հոդվածներ 257,258)» բառը փոխարինել «(հոդված 258)» բառով

4) 3-րդ մասում «հերթապահի» բառը փոխարինել «հերթապահ» բառով,

23. 84-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ պարբերությունում, 14-րդ պարբերությունում, 87-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «պետական ավտոտեսչություն» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանություն» բառերով` համապատասխան հոլովվաձեւերով,

24. 90-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում, 6-րդ պարբերությունում «պետավտոտեսչությունում» բառը փոխարինել «ճանապարհային ոստիկանությունում» բառերով,

25. 93-րդ հոդվածի 2-րդ մասում «մյուս ստորաբաժանումներից» բառերը փոխարինել «մշտական տեղակայման վայրից» բառերով, իսկ «ունեցող» բառից հետո «օգնականին» բառը փոխարինել «գումարտակի հերթապահին» բառերով,

26. 97-րդ հոդվածի 1-ին մասում «պարեկներ» բառը փոխարինել «պահակայիններ» բառով,

27. 98-րդ հոդվածում «քնից արթնացած» բառերը փոխարինել «արթուն» բառով, «պահակային» բառը փոխարինել «պահակայինների» բառով, իսկ «ստեղծվում» բառը փոխարինել «կազմվում» բառով,

28. 99-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «զինված» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ կապի միջոցներ» բառերը,

2) 2-րդ մասում «պարունակում» բառը փոխարինել «պահունակում» բառով,

29. 102-րդ հոդվածի 3-րդ մասում «(զետեղելու)» բառը փոխարինել «(համալրելու)» բառով,

30. 104-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ,

«Հոդված 104. Պահակատների եւ պահակակետերի ապահովումը սարքավորումներով, պահպանության տեխնիկական եւ կապի միջոցներով, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտների ցանկապատը (հավելվածներ 5 եւ 6) եւ սույն կանոնագրքով նախատեսված գույքով ապահովելու պատասխանատվությունը դրվում է ռազմական օբյեկտի պետի (զորամասի հրամանատարի վրա):»,

31. 105-րդ հոդվածի`

1) ամբողջ տեքստում, 120-րդ հոդվածի 4-րդ մասում, 145-րդ հոդվածում, 218-րդ հոդվածում, 219-րդ հոդվածի 1-ին մասում, 231-րդ հոդվածում «նշանաբան» բառը փոխարինել «նշանաբառ» բառով,

2) 4-րդ   մասում «պահակակետ» բառը փոխարինել «պահակատուն» բառով,

32. 108-րդ հոդվածի`

1) ամբողջ տեքստում «կայարաններ» բառը փոխարինել «կայանատեղեր» բառով

2) 2-րդ մասում «ավիացիայի» բառից հետո լրացնել «վարչության» բառը,

33. 121-րդ հոդվածի 5-րդ մասում «ծրագրում» բառը փոխարինել «ծրարում» բառով,

34. 122-րդ հոդվածի 4-րդ մասում «նշանակվում» բառից հետո « որեւէ » բառը հանել,

35. 124-րդ հոդվածի 2-րդ մասում «պահեստարանի» բառից հետո լրացնել «կայանատեղերի եւ այլնի» բառերը,

36. 126-րդ հոդվածի 2-րդ մասում «ընդունել,» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ երդում տալուց կամ այլ զորամասից տեղափոխվելուց հետո առնվազն մեկ ամիս չեն ծառայել,» բառերը,

37. 129-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հրամանատարը» բառից հետո «եւ» տառը փոխարինել «կամ» բառով,

2) 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «պահակախմբի կազմ մտնելու» բառերը փոխարինել «պահակային ծառայություն ստանձնելու» բառերով,

3) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մեկօրյա ընդմիջումով պահակային ծառայության նշանակվող պահակախմբերի նախապատրաստման առաջին եւ երկրորդ փուլերի միջոցառումների անցկացման ժամանակը սահմանում է զորամասի հրամանատարը` ապահովելով պահակախմբերի պատշաճ պատրաստվածությունը:»,

38. 130-րդ հոդվածի`

1) 2-րդ պարբերությունում «պատրաստման» բառը փոխարինել «նախապատրաստման» բառով,

2) 3-րդ պարբերությունում «հարդարման պիտույքների» բառերը փոխարինել «անձնական հիգիենայի պարագաների»,

39. 131-րդ հոդվածի 2-րդ նախադասությունում «Այդ ժամանակ» բառերը փոխարինել «Մինչ այդ» բառերով,

40. 132-րդ հոդվածում «ուղարկվում է» բառից հետո լրացնել «զորամասի» բառը,

41. 6-րդ գլխի վերնագրում «ԱՆԴԱՄՆԵՐԻ» բառը փոխարինել «ԱՆՁՆԱԿԱԶՄԻ» բառով,

42. 133-րդ հոդվածի 1-ին մասում «ցուցակով» բառը փոխարինել «գույքացուցակով» բառով,

43. 139-րդ հոդվածի 2-րդ մասում «219-րդ» բառը փոխարինել «249-րդ» բառով,

44. 143-րդ հոդվածի 1-ին մասում «եւ վաշտի (մարտկոցի)» բառերից հետո «բոլոր անմիջական» բառերը փոխարինել «հրամանատարի բոլոր ուղղակի» բառերով,

45. 146-րդ հոդվածում «պահակների» բառը փոխարինել «պահակայինների» բառով, իսկ «պահակապետերի» բառը փոխարինել «պահակակետերի» բառով,

46. 147-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «պահակությանը» բառը փոխարինել «պահակախմբին» բառով,

47. 150-րդ հոդվածի 1-ին մասում «ընթերականներ» բառը փոխարինել «օգնականներ» բառով,

48. 155-րդ հոդվածի 2-րդ մասում «140-րդ» բառը փոխարինել «142-րդ» բառով,

49. 158-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «պահակատան ցուցակին» բառերը փոխարինել «պահակատանը գտնվող ցուցակին» բառով,

50. 159-րդ հոդվածի 3-րդ մասում «կարելի է» բառը փոխարինել «թույլատրվում է» բառով,

51. 160-րդ հոդվածի 2-րդ մասում «չի տրվել» բառերը փոխարինել «չի հանձնվել» բառերով,

52. 161-րդ հոդվածի 1-ին մասում «կանոններին» բառը փոխարինել «համապատասխան հրահանգին» բառով,

53. 164-րդ հոդվածի`

1) 2-րդ պարբերությունում «պահակախմբի» բառը փոխարինել «պահակախմբերի» բառով,

2) 3-րդ պարբերությունում «հին պահակախումբը» բառերը փոխարինել «պահակախմբերի» բառով,

3) 4-րդ պարբերությունում «մաշվածության» բառը փոխարինել «խափանման» բառով,

4) 5-րդ պարբերությունում «խնամքի» բառը փոխարինել «պահելու» բառով,

54. 174-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում «297» թիվը հանել,

55. 175-րդ հոդվածի`

1) 1-ին պարբերությունում, 200-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «տեղադրման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով,

2) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«- հետեւել, որ ժամապահը եւ պահակակետն ընդունող պահակայինը ճիշտ կատարեն հանձնումը եւ ընդունումը, ժամապահի եւ պահակակետն ընդունող պահակայինի հետ միասին անձամբ ստուգել լուսավորության, ցանկապատերի, դռների (դարպասների) սարքինությունը, պահեստարանների (պահեստների) վանդակացանցերի եւ պատերի վիճակը, կողպեքների, լարերի, կնիքների (կապարակնիքների) առկայությունը եւ դրանց համապատասխանությունը ծեփապատճեներին (դրոշմվածքներին) կամ պահպանության տակ գտնվող մարտական մեքենաների (այլ զենքերի ու ռազմական տեխնիկայի) քանակությունը, ինչպես նաեւ պահպանության տեխնիկական միջոցների, կապի, հրդեհաշիջման միջոցների եւ պահակային համազգեստի առկայությունն ու վիճակը,»,

56. 183-րդ հոդվածի 5-րդ պարբերությունում «ցուցանիշներով» բառը փոխարինել «ցուցանակներով» բառով,

57. 184-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «գոտեփոկի վրա)» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ կապի միջոց» բառերը,

58. 188-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «կարգապահական մեկուսարան» բառը փոխարինել «պահակատուն» բառով,

2) 4-րդ մասում «անծանոթ» բառը փոխարինել «ինքը չէ» բառով,

59. 189-րդ հոդվածում «բռնատեղով» բառը փոխարինել «խզակոթով» բառով,

60. 197-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունում «պահակադիներին» բառը փոխարինել «իր պահակադիրին» բառերով,

61. 198-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 198. Պահակատան մուտքի մոտ կանգնած ժամապահը պարտավոր է պահպանել ու պաշտպանել պահակատունը, թույլ չտալ, որ որեւէ մեկը մոտենա, բացի այն անձանցից , որոնց պահակախումբը ենթարկվում է, գիտի դեմքով եւ այն անձանցից, որոնք նրան ուղեկցում են,»,

2) 2-րդ մասում «պահակակայաններին» բառը փոխարինել «պահակախմբին` կատարելու հանձնարարված առաջադրանքը»,

62. 201-րդ հոդվածի 2-րդ մասի`

1) 1-ին պարբերությունում «տեղակալի» բառը փոխարինել «օգնականի» բառով,

2) 2-րդ պարբերությունում «չխառնվեն» բառը փոխարինել «չշփվեն» բառով,

63. 208-րդ հոդվածի 1-ին մասում «իրենց հրամանների» բառերը փոխարինել «իրենց համարների» բառերով,

64. 216-րդ հոդվածի 2-րդ մասում «պահակատների պահակների» բառերը փոխարինել «պահակակետերի պահակայինների» բառերով,

65. 218-րդ հոդվածում «տեղադրված» բառը փոխարինել «տեղակայված» բառով,

66. 221-րդ հոդվածի 1-ին մասում «ԿԱՆԳՆԻՐ» բառը փոխարինել «ՇԱՐՎԻՐ» բառով,

67. 223-րդ հոդվածի 2-րդ մասում, 234-րդ հոդվածի 4-րդ մասում «պահակախմբերի» բառը փոխարինել «պահակախմբի» բառով,

68. 224-րդ հոդվածի 1-ին մասում «դրվելուց» բառը փոխարինել «կարգելուց» բառով, իսկ « ուղարկում» բառը փոխարինել «ուղեկցում» բառով,

69. 229-րդ հոդվածի 2-րդ մասում «(կամ պատահել է այս-այս):» բառերից հետո լրացնել «Պահակապետ`» բառը,

70. 234-րդ հոդվածի 4-րդ մասում «ստացողին» բառը փոխարինել «ընդունողին» բառով,

71. 236-րդ հոդվածում «ստանձնող» բառը փոխարինել «ընդունող» բառով, իսկ «դեպի» բառից հետո «պահակադիրը» բառը փոխարինել «իրենց պահակադիրներին» բառերով,

72. 238-րդ հոդվածի 1-ին մասում «ուսին» բառից հետո լրացնել «(ավտոմատի դեպքում` Փոկին-ԱՌ)», բառերը,

73. 8-րդ գլխի վերնագրում «ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» բառը փոխարինել «ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ» բառով,

74. 244-րդ հոդվածի 2-րդ մասում «Պաշտպանության» բառը փոխարինել «Պահպանության» բառով, «ծառայում» բառը փոխարինել «ստանձնում պահակային ծառայություն» բառերով, իսկ «աշխատանքին» բառը փոխարինել «ծառայությանը» բառով,

75. 245-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «զինանոցի պահարաններին» բառերը փոխարինել «զինաբուրգում» բառով,

2) 4-րդ մասում «արձակուրդի» բառը փոխարինել «հանգստի» բառով,

3) 5-րդ մասում «զինանոցի պահարանից» բառերը փոխարինել «զինաբուրգից» բառով,

76. 249-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ըստ իրենց համարների հերթականության» բառերը փոխարինել «ըստ իրենց մարտական հաշվարկի» բառերով,

2) 3-րդ մասում «պահակատանն է մնում,» բառերից հետո «իսկ պահակատներում, որտեղ նրանք չկան, պաահակայիններից որեւէ մեկը,» բառերը հանել,

77. 250-րդ հոդվածի 1-ին մասում «Կայազորային, ինչպես նաեւ զորամասի զորամասի ենթակայությունից» բառերը փոխարինել «Կայազորի, ինչպես նաեւ զորամասի տարածքից (մշտական տեղակայված վայրից) բառերով,

78. 255-րդ հոդվածի 1-ին մասում «98» թիվը փոխարինել «93» թվով,

79. 257-րդ հոդվածի 1-ին մասում «նշանակվել են խմբերը» բառերը «նշակակել են պահակախմբերը» բառերով,

80. 268-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «նրա» բառը փոխարինել «նրան» բառով,

81. 271-րդ հոդվածում «անցաբառի» բառը փոխարինել «նշանաբառի» բառով,

82. 275-րդ հոդվածի 2-րդ մասում «եռահամակարգ» բառերը փոխարինել «եռահերթափոխով» բառերով,

83. 300-րդ հոդվածի 1-ին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 300. Ավտոմեքենաներով փոխադրվող բեռը պահպանվում է 290-296-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:»,

84. 330-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ընթերակաները» բառը փոխարինել «օգնականները» բառով,

2) 2-րդ մասում «Դիմավորող» բառը փոխարինել «Դիմավորվող» բառով, իսկ «(ձախ, կենտրոն):» բառերից հետո ««ՀԱՎՍԱՐ»» բառը հանել,

85. հավելված 3-ում «ՀՈԴՎԱԾՆԵՐ» բառից հետո «121» թիվը փոխարինել «120» թվով,

86. հավելված 6-ի`

1)  2-րդ մասի 12-րդ պարբերությունում «զինադարակ» բառը փոխարինել «զինաբուրգ» բառով,

2) 3-րդ մասի 18-րդ պարբերությունում «արկղով» բառը փոխարինել «դարակով» բառով,

3) 4-րդ մասում «243» թիվը փոխարինել «248» թվով,

87. հավելված 7-ի ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ 1-ում «առգրավման» բառը փոխարինել «վերցնելու» բառով,

88. հավելված 10-ի 1-ին ենթավերնագրում «Ուսման» բառը փոխարինել «Ուսումնական» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի  նախագծի ընդունման վերաբերյալ

Օրենքի նախագծի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների շրջանակներում ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի լրամշակման անհրաժեշտությամբ: Նախագծի ներկայացումը նախատեսված է նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 40-րդ կետում:

Օրենքի նախագծում հստակեցվում են զինված ուժերում կայազորային ու պահակային ծառայությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված մի շարք հարաբերություններ, վերացվում են առկա տեխնիկական թերությունները: Ակնկալվում է նաեւ քաղաքացիների կողմից զինվորական ծառայություն անցնելու կարգավորման մի շարք դրույթներ համապատասխանեցնել ՀՀ կառավարությունում, զինված ուժերում իրականացված կառուցվածքային եւ հաստիքապաշտոնային բնույթի փոփոխություններին: