Հոդված 1. «Համահայկական բանկի մաuին» Հայաuտանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-30 oրենքի (այuուհետ` Oրենք) 6-րդ հոդվածի`
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ`
«3. Համահայկական բանկը.
ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն ՀՀ դրամից,
բ. չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),
գ. տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ` դրանով իսկ չմրցակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ:
ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ`
«Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները պետք է արձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության արժանանան ՀՀ կառավարության կողմից:»:
ՀՈԴՎԱԾ 3. Oրենքի 9-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 3-րդ կետում «գործադիր» բառից առաջ լրացնել «գլխավոր» բառը,
2) 10-րդ մասից հետո լրացնել 11-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ`
«11. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:
ՀՈԴՎԱԾ 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման
1. Անհրաժեշտությունը
««Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունն է «Հայահայկական բանկ» բաց բաժնետիրական ընկերության գործունեությունը համապատասխանեցնել Համահայկական բանկի գործունեության հայեցակարգային մոտեցումներին:
Նշված մոտեցումները մշակվել են` հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ բանկն ունի յուրահատուկ նպատակ, որից ածանցված պետք է իրականացնի այնպիսի գործառնություններ, որոնք հատուկ չեն բոլոր առեւտրային բանկերին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Համահայկական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Համահայկական բանկն իրականացնում է բանկերին բնորոշ գործառնությունները, բացի ռեզիդենտներից հրապարակային առաջարկի միջոցովմիջոցներ ներգրավելուց: Ռեզիդենտ հաuկացությունը կիրառվում է ըuտ «Արժութայինկարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետությանoրենքում uահմանված նշանակության:
Գործող օրենսդրության համաձայն բանկի գործադիր տնօրենը չի կարող այդ պաշտոնը համատեղել բանկի խորհրդի անդամի կամ խորհրդի նախագահի պաշտոնի հետ:
Խնդիրը կայանում է նրանում, որ Համահայկական բանկն ունի յուրահատուկ նպատակ, որով եւ տարբերվում է առեւտրային բանկերից: Ուստի եւ նշված օրենքով տվյալ բանկը պետք էունենա հատուկ գործառնություններ, կորպորատիվ կառավարման առանձնահատկություններ:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը կայանում է նշված բանկի գործառույթները տարբերակել առեւտրային բանկերի գործառույթներից, ինչի մասին նշված է Համահայկական բանկի գործունեության հայեցակարգային մոտեցումներում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծի կարգավորման նպատակը նշված բանկի հատուկ գործառնությունների կարգավորումն է:
Ուստի եւ սահմանվել է, որ
1. Համահայկական բանկը.
ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն ՀՀ դրամից,
բ. չի վարում հաշիվներ եւ չի տրամադրում կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),
գ. տրամադրում է Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ` դրանով իսկ չմրցակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները պետք է արձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության արժանանան ՀՀ կառավարության կողմից.
3. Գործադիր տնօրենի պաշտոնի անվանումը փոխարինվում է «գլխավոր գործադիր տնօրեն»ի.
4. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կարող է համատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ:»:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում
1. Համահայկական բանկը.
ա. կարող է պարտատոմսեր եւ դեպոզիտային սերտիֆիկատներ տեղաբաշխել ոչ ռեզիդենտներին հրապարակային առաջարկի հիման վրա, իսկ ռեզիդենտներին` միայն ոչ հրապարակային առաջարկի հիման վրա: Ընդ որում` պարտատոմսերով եւ (կամ) դեպոզիտային սերտիֆիկատներով յուրաքանչյուր ռեզիդենտից ներգրավված միջոցների չափը պետք է ավելի լինի 100 միլիոն ՀՀ դրամից,
բ. չի վարի հաշիվներ եւ չի տրամադրի կարճաժամկետ վարկեր (սույն օրենքի իմաստով կարճաժամկետ վարկեր են համարվում 3 օրացուցային տարուց ոչ ավել ժամկետով տրամադրված վարկերը),
գ. կտրամադրի Հայաստանի Հանրապետության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու եւ արտահանումը խթանելու համար երկարաժամկետ զարգացման վարկեր եւ/կամ ներդրումներ` դրանով իսկ չմրցակցելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հետ:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության տնտեսական քաղաքականության գլխավոր ուղղությունները կարձանագրվեն Համահայկական բանկի տնտեսական քաղաքականության Հայտարարագրի մեջ եւ հավանության կարժանանան ՀՀ կառավարության կողմից.
3. Գործադիր տնօրենի պաշտոնի անվանումը կկոչվի «գլխավոր գործադիր տնօրեն».
4. Համահայկական բանկի խորհրդի նախագահի եւ/կամ անդամի պաշտոնը կհամատեղվել Համահայկական բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնի հետ: