Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «11.2» հոդվածով.
«Հոդված 11.2. Ազատ տնտեսական գոտու շահագործումից ստացված եկամուտը
Հարկվող եկամուտը որոշելիս Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու` անբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկատուների մոտ համախառն եկամուտը նվազեցվում է ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից ստացված եկամտի չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: