Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 39.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացված գործունեությունից` օրենքով սահմանված կարգով շահագործող հանդիսացող հարկ վճարողի հաշվետու տարվա շահութահարկի գումարը ազատ տնտեսական գոտու շահագործում իրականացնելու ժամանակահատվածի համար նվազեցվում է 100 տոկոսով:»:
Հոդված 2. Օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասը «գործունեությունից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու շահագործողներից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: