Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահuկողության մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով`
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների գնանշումները կամ վճարումները, ինչպես նաեւ ազատ տնտեսական գոտու շահագործողների եւ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) միջեւ կատարվող գործարքների գնանշումները կամ անկանխիկ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից, կարող են իրականացվել նաեւ ազատ փոխարկելի արտարժույթով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: