Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 1-ին կետի «զ» եւ «է» ենթակետերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի «67.1-րդ», «67.2-րդ», «67.3-րդ» հոդվածները ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Օրենսգրքի 67.4-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենսգրքի 67.5-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ, նոր նախադասությամբ`
«Սույն կետում սահմանված ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման դրույթը չի տարածվում ռազմական նշանակության արտադրանքի, ինչպես նաեւ երկակի նշանակության ապրանքների, տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների վրա:»
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: