Armenian ARMSCII Armenian
Կ-459-10.12.2004-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ» «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-486-Ն օրենքի վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հոդվածներում «Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» բառերից հետո լրացնել «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-Ոռոգում», «Եղեգնաձոր-Ոռոգում», «Մարտունի-Ոռոգում» եւ «Թալին-Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

««Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-Ոռոգում», «Եղեգնաձոր-Ոռոգում», «Մարտունի-Ոռոգում» եւ «Թալին-Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002թվականի ՀՕ-486-Ն) նպատակն է կեղտաջրեր ընդունող, մաքրող եւ հեռացնող ««Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-Ոռոգում», «Եղեգնաձոր-Ոռոգում», «Մարտունի-Ոռոգում» եւ «Թալին-Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեության վերականգնումը եւ ֆինանսական առողջացումը, հետագայում դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը:

ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 8-ի N573-Ն որոշման համաձայն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Վանաձոր» եւ «Շիրակ» մասնաճյուղերի կազմից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացվել է 6223976827,2 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույք եւ այն սեփականության իրավունքով անհատույց հանձնվել է նույն որոշմամբ ստեղծված «Լոռի-ջրմուղկոյուղի» եւ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին, որոնք Լոռու (Վանաձոր) եւ Շիրակi (Գյումրի) մարզերում իրականացնում են «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ նախկին «Վանաձոր» եւ «Շիրակ» մասնաճյուղերի գործառույթները սպասարկման նույն տարածքներում:

Ելնելով վերոգրյալից անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-486-Ն օրենքի մեջ: