Հոդված 1. «Ջրօգտագործող ընկերությունների եւ ջրօգտագործող ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ՀՕ-374-Ն օրենքի 13-րդ հոդվածի 13-րդ մասի երկրորդ նախադասությունում հանել «կնքվում» բառը իսկ «Դրանք» բառից հետո լրացնել «կարող են կնքվել» բառով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքի նախագծերի փաթեթի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հավանության արժանացած « Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: Մասնավորապես նշված միջոցառումների ծրագրի 3.10 կետը նախատեսում է կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում, որի նպատակն է վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականցման այլ մեխանիզմների վերաբերյալ առաջարկ, օրինակ` ստորագրության նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում, որոնք հնարավորություն կտան թե' ժամկետների եւ թե' փաստաթղթաշրջանառության առումով բավականին հեշտացնել մասնավոր հատվածի հարաբերությունները պետական մարմինների հետ: 2009 թվականին ՀՀ կառավրության կողմից հավանության արժանացած մեկ այլ փաթեթի հիման վրա հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հավատարմագրման կենտրոններց: Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը ապահովում է փաստաթղթերի բավարար պաշտպանվածության եւ ստորագրողի նույնականացում: Այդ առումով փաստաթղթերի պարտադիր կնքված լինելու պահանջի վերացումը այս փուլում համարում ենք հիմնավորված եւ նպատակահարմար: