Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «թ», 3-րդ մասի «է» կետերը «կնիքը» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով, իսկ 5-րդ մասի երրորդ եւ չորրորդ պարբերությունները «կնիքով» բառից հետո` «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «(եթե իրավաբանական անձը կնիք ունի)» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: