Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքում (այսուհետ` Օրենք) կատարել հետեւյալ լրացումները.
1. Օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի ժա) կետում եւ 53-րդ հոդվածի 1-ին մասի ը) կետում, «դրոշմվածքը» բառերից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով,
2. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի ժա) կետում «դրոշմվածքը» բառից հետո լրացնե`լ «եթե ըներությունը կնիք ունի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքի նախագծերի փաթեթի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հավանության արժանացած « Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: Մասնավորապես նշված միջոցառումների ծրագրի 3.10 կետը նախատեսում է կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում, որի նպատակն է վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականցման այլ մեխանիզմների վերաբերյալ առաջարկ, օրինակ` ստորագրության նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում, որոնք հնարավորություն կտան թե' ժամկետների եւ թե' փաստաթղթաշրջանառության առումով բավականին հեշտացնել մասնավոր հատվածի հարաբերությունները պետական մարմինների հետ: 2009 թվականին ՀՀ կառավրության կողմից հավանության արժանացած մեկ այլ փաթեթի հիման վրա հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հավատարմագրման կենտրոններց: Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը ապահովում է փաստաթղթերի բավարար պաշտպանվածության եւ ստորագրողի նույնականացում: Այդ առումով փաստաթղթերի պարտադիր կնքված լինելու պահանջի վերացումը այս փուլում համարում ենք հիմնավորված եւ նպատակահարմար: