Armenian ARMSCII Armenian
Կ-10748-18.01.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի «ժա» կետը եւ 53-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը «դրոշմվածքը» բառերից հետո լրացնել «(ընկերության ցանկությամբ)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի «ժա» կետը «դրոշմվածքը» բառից հետո լրացնել «(ընկերության ցանկությամբ)»  բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: