Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի`
1. 12-րդ հոդվածի 4-րդ մասում, 13-րդ հոդվածի 4-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում, 22.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունում «կնիքը» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով,
2. 17-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում «պետք է» բառը փոխարինել «կարող է» բառով, իսկ երկրորդ նախադասությունում հանել «կնիքով» բառը:
3. 26-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերում «կնիքը» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով,
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքի նախագծերի փաթեթի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հավանության արժանացած « Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: Մասնավորապես նշված միջոցառումների ծրագրի 3.10 կետը նախատեսում է կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում, որի նպատակն է վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականցման այլ մեխանիզմների վերաբերյալ առաջարկ, օրինակ` ստորագրության նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում, որոնք հնարավորություն կտան թե' ժամկետների եւ թե' փաստաթղթաշրջանառության առումով բավականին հեշտացնել մասնավոր հատվածի հարաբերությունները պետական մարմինների հետ: 2009 թվականին ՀՀ կառավրության կողմից հավանության արժանացած մեկ այլ փաթեթի հիման վրա հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հավատարմագրման կենտրոններց: Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը ապահովում է փաստաթղթերի բավարար պաշտպանվածության եւ ստորագրողի նույնականացում: Այդ առումով փաստաթղթերի պարտադիր կնքված լինելու պահանջի վերացումը այս փուլում համարում ենք հիմնավորված եւ նպատակահարմար: