Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10749-18.01.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի`

1. 12-րդ հոդվածի 4-րդ մասում, 13-րդ հոդվածի 4-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում, 22.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունում «կնիքը»  բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով,

2. 17-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունում «պետք է» բառը փոխարինել «կարող է» բառով, իսկ երկրորդ նախադասությունում հանել «կնիքով» բառը:

3. 26-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերում «կնիքը»  բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով,

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: