Armenian ARMSCII Armenian
Կ-10749-18.01.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի  12-րդ հոդվածի 4-րդ մասը, 13-րդ հոդվածի 4-րդ մասը, 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը, 26-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերը «կնիքը» բառից հետո լրացնել «(եթե ընկերությունը կնիք ունի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 22.1-ին հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասությունը «կնիքներով կնքված» բառերից հետո լրացնել «(բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի ցանկությամբ)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասության «պետք է» բառը փոխարինել «կարող է» բառով, իսկ երկրորդ նախադասությունից հանել «կնիքով» բառը:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: