Armenian ARMSCII Armenian
Կ-107410-18.01.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի  եւ  ծառայությունների  մասին»  Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը «կնիքով» բառից առաջ լրացնել «ցանկության դեպքում նաեւ» բառերով, 9-րդ հոդվածի 3-րդ մասը «կնիքով» բառից հետո` «(ըստ ցանկության)» բառերով, 12-րդ հոդվածի 4-րդ մասը, 15-րդ հոդվածի 4-րդ մասը «կնիքով» բառից առաջ` «ցանկության դեպքում նաեւ» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: