Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-107417-18.01.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 5-ի ընտրական օրենսգրքի, ՀՕ-284  օրենք (այսուհետ` Օրենսգիրք) 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունը «կնիքով» բառից հետո լրացնել «եթե կազմակերպությունը կնիք ունի»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի նախագծերի փաթեթի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հավանության արժանացած « Գործարարությամբ զբաղվելը  Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: Մասնավորապես նշված միջոցառումների ծրագրի 3.10 կետը նախատեսում է կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում, որի նպատակն է վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականցման այլ մեխանիզմների վերաբերյալ առաջարկ, օրինակ` ստորագրության նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում, որոնք հնարավորություն կտան թե' ժամկետների եւ թե' փաստաթղթաշրջանառության առումով բավականին հեշտացնել մասնավոր հատվածի հարաբերությունները պետական մարմինների հետ: 2009  թվականին ՀՀ կառավրության կողմից հավանության արժանացած մեկ այլ փաթեթի  հիման վրա հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հավատարմագրման կենտրոններց: Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը ապահովում է փաստաթղթերի բավարար պաշտպանվածության եւ ստորագրողի նույնականացում: Այդ առումով փաստաթղթերի պարտադիր կնքված լինելու պահանջի վերացումը այս փուլում համարում ենք հիմնավորված եւ նպատակահարմար: