Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում, օրենք, (այսուհետ` Օրենսգիրք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.
1.Օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասը «դրոշմամբ» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնքի ունի» բառերով,
2. Օրենսգրքի 840-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «կնիքները» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնքի ունի» բառերով,
3. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի-ի 6-րդ կետը «անձ է» բառից հետո լրացնել «եւ ունի կնիք» բառերով,
4. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ մասը «կնիքը» բառից հետո լրացնել` «եթե ընկերություն կնիք ունի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Օրենքի նախագծերի փաթեթի մշակումը նպատակ ունի ապահովել ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի թիվ 97-Ն որոշմամբ հավանության արժանացած « Գործարարությամբ զբաղվելը Հայաստանում» բարեփոխումների հուշագրի հիման վրա կազմված Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի իրականացումը: Մասնավորապես նշված միջոցառումների ծրագրի 3.10 կետը նախատեսում է կնիքի օգտագործման պարտադիր պահանջի աստիճանաբար վերացում, որի նպատակն է վերլուծել այն իրավական ակտերը, որտեղ սահմանվում է փաստաթուղթը պարտադիր կնքելու պահանջ, ներկայացնել կնիքին փոխարինող անհատականցման այլ մեխանիզմների վերաբերյալ առաջարկ, օրինակ` ստորագրության նմուշների էլեկտրոնային բազայի ստեղծում, որոնք հնարավորություն կտան թե' ժամկետների եւ թե' փաստաթղթաշրջանառության առումով բավականին հեշտացնել մասնավոր հատվածի հարաբերությունները պետական մարմինների հետ: 2009 թվականին ՀՀ կառավրության կողմից հավանության արժանացած մեկ այլ փաթեթի հիման վրա հնարավորություն է ստեղծվել ձեռք բերել էլեկտրոնային թվային ստորագրություններ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ միջազգային չափանիշներին համապատասխանող հավատարմագրման կենտրոններց: Էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումը ապահովում է փաստաթղթերի բավարար պաշտպանվածության եւ ստորագրողի նույնականացում: Այդ առումով փաստաթղթերի պարտադիր կնքված լինելու պահանջի վերացումը այս փուլում համարում ենք հիմնավորված եւ նպատակահարմար: