Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-107418-18.01.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության  1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքում, օրենք, (այսուհետ` Օրենսգիրք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

1. Օրենսգրքի 321-րդ հոդվածի 5-րդ մասը «դրոշմամբ» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնքի ունի» բառերով,

2. Օրենսգրքի 840-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «կնիքները» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնքի ունի» բառերով,

3. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի-ի 6-րդ կետը «անձ է» բառից հետո լրացնել «եւ ունի կնիք» բառերով,

4. Օրենսգրքի 998-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ մասը «կնիքը» բառից հետո լրացնել` «եթե ընկերություն կնիք ունի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: