Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) առաջին նախադասությունը «վճիռ կայացնելը» բառերից հետո լրացնել «եթե օրենքով դիմում տալու համար այլ ժամկետ նախատեսված չէ» բառերով.
2) երկրորդ նախադասությունը «մասին» բառից հետո լրացնել «օրենքով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: