Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-107420-18.01.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»   Հայաստանի  Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի  22-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում  «կնիքով» բառից հետո լրացնել` «եթե կազմակերպությունը կնիք ունի» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: