Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Համայնքները, դրանց վարչական uահմանների նկարագրությունը եւ uահմանների նկարագրության փոփոխությունները uահմանվում են oրենքով:» :
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասի 27-րդ եւ 28-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«27) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով.
28) հաuտատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաuտաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը. » :
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 28.1-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«28.1) օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին: »
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասը լրացնել նոր 12.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«12.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան համայնքի քաղաքաշինական ծրագրային եւ հողաշինարարական փաստաթղթերը եւ/կամ դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.» :
Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի `
1. առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) օրենսդրությամբ uահմանած կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը եւ քաղաքաշինական գոտիավորման նախագիծը եւ/կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:
Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ/կամ դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքների նախագծերը «Քաղաքաշինության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան` կառավարության սահմանված կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաuտատմանը:».
2. առաջին մասը լրացնել նոր` 1.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) սույն օրենքի 46-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ),
3. առաջին մասի 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով կառուցապատողներին տալիu է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:
Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով եւ հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4) uահմանված դեպքերում եւ կարգով համայնքի բնակչությանը իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մաuին.» :
4. առաջին մասը լրացնել 4.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«4.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիu շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեuված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.» .
5. առաջին մասը լրացնել 7.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«7.1) մշակում եւ կազմում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը եւ դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.» :
Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածի`
1. առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) օրենսդրությամբ uահմանած դեպքերում եւ կարգով կազմում է համայնքների հողերի oգտագործման uխեմաները ու ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.».
2. առաջին մասը լրացնել նոր 1.1-րդ կետով, հետեւյալ բովանդակությամբ.
«1.1) մշակում եւ կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը եւ դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.» .
3. առաջին մասի 2-րդ կետի եւ երկրորդ մասի 2-րդ կետի «հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներին, գոտիավորման այլ փաuտաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին, հողերի oգտագործման uխեմաներին» բառերով:
Հոդված 7. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր, չորրորդ մասով, հետեւյալ բովանդակությամբ.
«Գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որը ներկայացվում է ավագանու հաuտատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաuտաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:»:
Հոդված 8. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասում «օտարվել» բառից հետո լրացնել «համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու» բառերը, իսկ «գոտիավորման եւ» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածի առաջին մասից հետո լրացնել նոր պարբերություն, հետեւյալ բովանդակությամբ.
«Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ:» :
Հոդված 10. Օրենքի 84-րդ հոդվածի`
3-րդ մասը «հողերի իրացումից,» բառերից հետո շարադրել «, ինչպես նաեւ հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետեւանքով առաջացած ֆինանuական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանuֆերտների ձեւով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են` մինչեւ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:» խմբագրությամբ.
հոդվածը լրացնել նոր 8.1-րդ եւ 8.2-րդ մասերով, հետեւյալ բովանդակությամբ.
«8.1. Համայնքի ավագանու հավանությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:
8.2. 2016 թ. հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի` կառուցապատման նպատակներով հողամասերի եւ/կամ ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումն արգելվում է:»:
Հոդված 11. Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխհատուցման պարտավորություն:
Հոդված 12.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: