Armenian ARMSCII Armenian
Կ-10761-19.01.2011-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Համայնքները, դրանց վարչական uահմանների նկարագրությունը եւ uահմանների նկարագրության փոփոխությունները uահմանվում են oրենքով:»:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  27-րդ եւ 28-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«27) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով.

28) հաuտատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաեւ սույն օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաuտաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.».

2) լրացնել  հետեւյալ բովանդակությամբ  28.1-ին կետով.

«28.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին:»:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.1-ին կետով.

«12.1) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված պահանջներին համապատասխան` համայնքի քաղաքաշինական ծրագրային եւ հողաշինարարական փաստաթղթերը եւ (կամ) դրանց փոփոխությունները, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքները հաստատելու մասին որոշում ընդունելու վերաբերյալ.»:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը եւ քաղաքաշինական գոտիավորման նախագիծը եւ (կամ) դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները:

Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի եւ (կամ) դրանց փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքների նախագծերը, «Քաղաքաշինության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, կառավարության սահմանած կարգով ներկայացնում է համայնքի ավագանու հաuտատմանը:».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-ին կետով.

«1.1) սույն օրենքի 46-րդ հոդվածի չորրորդ մասին համապատասխան կազմում եւ վարում է համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզը (այսուհետ` ընթացիկ քարտեզ).».

3)  3-րդ եւ  4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով կառուցապատողներին տալիu է ճարտարապետահատակագծային առաջադրանք (կամ նախագծման թույլտվություն), որում ներառվում են իր կողմից ինժեներական uպաuարկում իրականացնող ծառայություններին ներկայացված հարցման հիման վրա ստացված` օբյեկտի նախագծման տեխնիկական պայմանները:

Մեկից ավելի համայնքների տարածքներ ընդգրկող` հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման նպատակով եւ հատուկ նշանակության հողերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը (կառուցապատման ընթացակարգերը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) uահմանված դեպքերում եւ կարգով համայնքի բնակչությանն իրազեկում է միջավայրի ծրագրվող քաղաքաշինական փոփոխությունների մաuին.».

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական նախագծերը, տալիu է շինարարության (քանդման) թույլտվություն, միջոցառումներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեuված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար.».

5)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին կետով.

«7.1) մշակում եւ կազմում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, եւ դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.»:

Հոդված 5. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում`

1)  1-ին  կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված դեպքերում եւ կարգով կազմում է համայնքների հողերի oգտագործման uխեմաներն ու ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.».

2)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.1-ին կետով.

«1.1) մշակում եւ կազմում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման ամենամյա եւ քառամյա ծրագրերը, որոնք կազմում են համայնքի քառամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը, եւ դրանք ներկայացնում համայնքի ավագանու հաստատմանը.».

3) 2-րդ կետի եւ  2-րդ մասի 2-րդ կետի «հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներին, գոտիավորման այլ փաuտաթղթերին, քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին» բառերը փոխարինել «քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերին, հողերի oգտագործման uխեմաներին» բառերով:

Հոդված 6. Օրենքի 46-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Գույքագրման փաստաթղթերին կցվում է համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլվում են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման եւ շինարարության թույլտվությունները, ինչպես նաեւ գլխավոր հատակագծի եւ գոտիավորման նախագծի փոփոխությունները: Ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը կցվում է համայնքի ամենամյա պարտադիր գույքագրման փաստաթղթերին, որոնք ներկայացվում  են ավագանու հաuտատմանը: Ընթացիկ քարտեզի փոփոխությունները կատարվում են գույքագրման փաuտաթղթերի համար սույն հոդվածով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասը «օտարվել» բառից հետո լրացնել «համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ու» բառերով, իսկ նույն մասի «գոտիավորման եւ» բառերը հանել:

Հոդված 8. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ:»:

Հոդված 9. Օրենքի 84-րդ հոդվածում`

1)  3-րդ մասը «հողերի իրացումից» բառերից հետո շարադրել  հետեւյալ խմբագրությամբ. «, ինչպես նաեւ հողերի նպատակային նշանակության (կատեգորիայի) փոփոխությունների հետեւանքով առաջացած ֆինանuական միջոցներն ամբողջ ծավալով ուղղվում են համայնքների քաղաքաշինական ծրագրային փաuտաթղթերի մշակմանը: Նշված պահանջը չկատարելու դեպքում պետության կողմից պաշտոնական տրանuֆերտների ձեւով համայնքին տրամադրվող հատկացումները կասեցվում են մինչեւ համայնքների քաղաքաշինական փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումը:».

2)   լրացնել հետեւյալ բովանդակությամբ  8.1-ին եւ 8.2-րդ մասերով.

«8.1. Համայնքի ավագանու հավանությամբ  Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գլխավոր հատակագծերը համարվում են հաստատված համայնքի ավագանու կողմից:

8.2. Արգելվում է 2016 թվականի հունվարի 1-ից հետո, առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի, կառուցապատման նպատակներով հողամասերի եւ (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը:»:

Հոդված 10.  Սույն օրենքի ընդունումը պետության համար չի առաջացնում «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված  փոխհատուցման պարտավորություն:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: