Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի hողային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 2-րդ հոդվածի`
1. 1-ին մասի 4-րդ կետում «սահմանումը» բառը փոխարինել «դասակարգումը» բառով.
2. 7-րդ կետում «հողամասի» բառը փոխարինել «ինչպես նաեւ» բառերով.
3. 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 3-րդ հոդվածի`
1. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում եւ հաստատում են համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը (այսուհետ` գլխավոր հատակագիծ), քաղաքաշինական գոտիավորման նախագիծն ու հողերի օգտագործման սխեման, ինչպես նաեւ սահմանում եւ փոփոխում են հողերի նպատակային եւ գործառնական նշանակությունը` կառավարության սահմանած կարգով:»:
2. 2-րդ կետի «uահմանված կարգով ու բնակավայրերի գլխավոր հատակագծերին, համայնքների վարչական uահմաններում ներառված հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներին համապատասխան» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին եւ հողերի օգտագործման սխեմային համապատասխան` օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ հոդվածի`
1. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
2. 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5) համայնքների հողերի օգտագործման սխեմաներում, գլխավոր հատակագծերում:»:
Հոդված 4. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հողամաuի թույլատրված oգտագործումը uահմանվում է նորմատիվ իրավական ակտերի, հողերի oգտագործման uխեմաների, հողաշինարարական այլ փաuտաթղթերի, գլխավոր հատակագծերի ու քաղաքաշինական գոտիավորման նախագծերի հիման վրա:»:
Հոդված 5. Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «գոտիավորման եւ» բառերը հանել:
Հոդված 6. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «հողերի գոտիավորման եւ oգտագործման uխեմաներով եւ բնակավայրի գլխավոր հատակագծով» բառերը փոխարինել «գլխավոր հատակագծերով եւ քաղաքաշինական գոտիավորման նախագծերով» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 11-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը oգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի oգտագործման uխեմաներով uահմանված նպատակներով եւ փուլերով:»
Հոդված 8. Օրենսգրքի 29-րդ հոդվածի`
1. վերնագրից հանել «ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ԵՎ» բառերը.
2. 1-ին մասում «գոտիավորման եւ» բառերը հանել, իսկ «սխեման» բառից հետո լրացնել «հողաշինարարական փաստաթուղթ է, որը» բառերը:
2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Հողերի օգտագործման սխեմաները պետք է պահանջներ պարունակեն սույն օրենքով եւ այլ օրենսդրական ակտերով հողաշինարարության խնդիրների կարգավորման վերաբերյալ` տվյալ համայնքին առնչվող մասով:».
3. 3-րդ, 4-րդ եւ 5-րդ մասերից «գոտիավորման եւ» բառերը հանել.
4. 4-րդ մասում «կառավարությունը» բառը փոխարինել «համայնքի ավագանին» բառերով:
Հոդված 9. Օրենսգրքի 37-րդ հոդվածի`
1. վերնագրում «ԱՌԱՋԱԴՐՎՈՂ» բառից հետո լրացնել «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ,» բառը:
2. 1-ին մասում «հողի պահպանությանը,» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական» բառը:
3. 2-րդ մասում «ինչպես համալիր, այնպես էլ բնապահպանական» բառերը փոխարինել «քաղաքաշինական, բնապահպանական,» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 42-րդ հոդվածում`
1. 1-ին մասի 2-րդ կետից «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել.
2. 1-ին մասի 5-րդ կետում «համայնքների վարչական տարածքներից դուրu գտնվող տարածքներում» բառերը փոխարինել «մարզի վարչական տարածքում գտնվող» բառերով.
3. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 11. Օրենսգրքի 57-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Տեղական ինքնակառավարման մարմինները հողամասերը տրամադրում են սույն օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծերին, քաղաքաշինական գոտիավորման նախագծերին ու հողերի օգտագործման սխեմաներին համապատասխան:».
2) 3-րդ, 4-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 5-րդ մասը լրացնել նոր երկրորդ պարբերությամբ, հետեւյալ բովանդակությամբ
«Մինչեւ սույն մասին համապատասխան հողամասի նկատմամբ սահմանված կարգով գույքային իրավունքի պետական գրանցում ստանալը, հողամաuը` դրա uեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից կարող է oգտագործվել նախկին նպատակային կամ գործառնական նշանակությամբ:»:
Հոդված 12. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության «, իuկ համայնքների վարչական uահմաններից դուրu գտնվող հողամաuերի հատակագծերը` մարզպետները կամ վերջիններիu կողմից լիազորված անձինք» բառերը հանել:
Հոդված 13. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել.
Հոդված 14. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել.
Հոդված 15. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «գոտիավորման եւ» եւ «բնակավայրերի» բառերը հանել.
Հոդված 16. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին մասի «բնակավայրերի» եւ «գոտիավորման եւ» բառերը հանել.
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության
1. Անհրաժեշտությունը
«Քաղաքաշինության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում եւ «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի մշակումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 87-րդ կետով: Փաթեթում ներառված դրույթների գերակշիռ մասը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման եւ հաստատման գործընթացի բարեփոխման հայեցակարգի» դրույթներից եւ վերջինիս իրագործման միջոցառումների ժամանակացույցից (ՀՀ կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1471-Ն որոշում): Նախագծային փաթեթը ենթարկվել է լրամշակման` Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 8-ի N 945 -Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից` ՀՀ կառավարության մշտապես գործող տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեի 28.10.2010 թ. N 24.11/[51365]-10 նիստի արձանագրության 3-րդ կետի 2-րդ ենթակետի հանձնարարականին համապատասխան:
Նախագծի մշակումը նպատակաուղղված է`
1) Հայաստանի Հանրապետության համայնքներում անվտանգ եւ բնականոն քաղաքաշինական զարգացումն ապահովող տարածական պլանավորման փաստաթղթերի լիարժեք բազայի ձեւավորմանը` դրանց մշակման եւ հաստատման գործառույթների հստակեցման, ինչպես նաեւ խթանման համապատասխան լծակների ամրագրման միջոցով.
2) տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը.
3) տարածական պլանավորման փաստաթղթերի մշակմանն ու հաստատմանն առնչվող` տարբեր օրենսդրական ակտերում ներկայումս առկա անհամապատասխանությունների վերացմանը.
4) «Գործարարությամբ զբաղվելը» բարեփոխումների շրջանակներում, Հայաստանի վարկանիշի բարձրացմանը` կառուցապատման ընթացակարգերի մասով.
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը ներկայացվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի հետ համատեղ:
Նախագծերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Քաղաքաշինության մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում եւ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններով:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխությունները սահմանում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 6-րդ հոդվածով նախախատեսված (օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետի) պահանջը չկատարելու դեպքում վարչական պատասխանատվությունը:
«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է վերը նշված փաթեթով նախատեսվող փոփոխություններին «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխանեցման անհրաժեշտությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Համայնքային մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերին առնչվող խնդիրներում առկա են օրենսդրական հակասություններ, փոխհատումներ` մասնավորապես գլխավոր հատակագծերի հաստատման սահմանված կարգի առնչությամբ:
Բացի այդ, գլխավոր հատակագծերի եւ գոտիավորման նախագծերի կազմումը` տեղական ինքնակառավարման դեռեւս ոչ կատարյալ ինստիտուտի պայմաններում` դժվար իրագործելի խնդիր է դարձել այն դեպքում, երբ բազմաթիվ համայնքներում կատարվում է չկանոնակարգված կառուցապատում: Այս իրավիճակն անհրաժեշտ է շտկել` խնդրո առարկա հարցին առնչվող օրենսդրական ակտերում համապատասխան խթանող մեխանիզմներ եւ միասնական սկզբունքներ ամրագրելու միջոցով:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման գործընթացի պարզեցում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, գործող իրավական ակտերում բովանդակային կրկնությունների բացառում, միջազգային նորմերին մոտարկում:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Նախագծերի փաթեթով առաջարկվում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին առնչվող մասով վերացնել օրենսդրական ակտերում առկա անհամապատասխանություններն ու փոխհատումները, ապահովել ոլորտին առնչվող գործառույթների հստակեցումն ու արդյունավետության բարձրացումը` հիմք ընդունելով եվրոպական փորձի վերլուծության արդյունքները:
Նախագծերի փաթեթն ուղղված է տարածական պլանավորմանն առնչվող օրենքների դրույթների պահանջների միմյանց համապատասխանեցման, ինչպես նաեւ համայնքներում պլանավորման փաստաթղթերի դերի բարձրացման եւ դրանց մշակման ու հաստատման գործընթացների խթանման խնդիրների կանոնակարգմանը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
ՀՀ քաղաքաշինության նախարարություն,
ՀՀ վարչապետի 2010-11-08-ի N945-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբ
6. Ակնկալվող արդյունքը
Կատարելագործված եւ միասնական մոտեցումներ ամրագրող օրենսդրություն` քաղաքաշինական գործունեության օպտիմալացում, ծրագրային փաստաթղթերի մշակման մատչելիության եւ արդյունավետության ապահովում, քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման գործընթացի խթանում, համայնքների ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, ինչպես նաեւ կառուցապատման ընթացակարգերի թվի ու ծախսվող ժամանակի կրճատում:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)