Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10763-19.01.2011-ՏՏ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի N ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 19?րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«19. որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաեւ` նախագծման առաջադրանքի վերաբերյալ.».

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը «նախագծերի» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ` նախագծման առաջադրանքի վերաբերյալ» բառերը.».

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր` 20.1-րդ կետով.

«որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.».

Հոդված 4. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9.  Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ դրա փոփոխությունների, ինչպես նաեւ  նախագծման առաջադրանքի նախագծերը` օրենսդրությամբ սահմանված կարգով.».

Հոդված 5. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը «գոտիավորման» բառից հետո լրացնել «ինչպես նաեւ` նախագծման առաջադրանքի  նախագծերը» բառերը.

Հոդված 6. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 10.1-րդ կետով.

«հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում.».

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: