Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 19-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«19) որոշում է ընդունում Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի վերաբերյալ.».
2) 20-րդ կետը «նախագծերի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 20.1-ին կետով.
«20.1) որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.»:
Հոդված 2. Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ դրա փոփոխությունների, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.».
2) 10-րդ կետը «գոտիավորման» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ նախագծման առաջադրանքի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.
«11) հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին նախագծերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եւ դեպքերում:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: