Armenian ARMSCII Armenian
Կ-2262-15.12.2017-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-137-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) համայնքն սպասարկող անասնաբույժ` մեկ կամ մի քանի համայնքում անասնաբուժական գործունեություն իրականացնող` համայնքն սպասարկող անասնաբույժ.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: