Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-1079-31.01.2011-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թ-ի մարտի 4-ին ՀՕ-42 օրենքի 24-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 24. Ախտաբանաանատոմիական գործունեություն

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը  իրականացվում է  ախտաբանաանատոմիական հետազոտությունների,  ախտաբանաանատոմիական հերձումների եւ  ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները իրականացվում են համապատասխան մասնագետ-բժիշկների կողմից լիցենզավորված բժշկական հաստատություններում հիվանդությունների ախտորոշման նպատակով: Լիազոր մարմինը հաստատում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը եւ անցկացման կարգը:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները իրականացվում են համապատասխան մասնագետ-բժիշկների կողմից լիցենզավորված բժշկական հաստատություններում անձի մահվան պատճառը  որոշելու եւ նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատվում է կառավարության կողմից:

4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը, կամ նրա հարազատների  կամ օրինական ներկայացուցչի գ?րավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են  կառավարության կողմից հաստատված շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում: Պարտադիր կարգով իրականացվող  ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանվում է կառավարության կողմից:

6. Հիվանդանոցում մահացած անձանց դիակները ենթարկվում են ախտաբանաանատոմիական հերձումների, եթե դրանք չեն հանդիսանում օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության դեպքեր:

7. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է հարազատներին, օրինական ներկայացուցչին կամ իրավապահ մարմիններին` կառավարության կողմից սահմանված կարգով:

8. Ախտաբանաանատոմիական փորձաքննությունը իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով համապատասխան մասնագետի եւ այլ բժշկական մասնագետների մասնակցությամբ` ախտաբանական հտազոտությունների արդյունքների եւ կլինիկական տվյալների համադրման եւ վերջնական ախտորոշման հաստատման նպատակով:

9. Ախտաբանաանատոմիական հետազոտությունների, եւ փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

10. Ախտաբանաանատոմիական թափոնների ոչնչացման կարգը հաստատում է կառավարությունը:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։