Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-10791-31.01.2011-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 47.1 -րդ  հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել նոր երրորդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Ախտաբանաանատոմիական  հերձումների անցկացումը տնային պայմաններում առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների  ընդունման անհրաժեշտության մասին

Ախտաբանաանատոմիական գործունեությունը` հանդիսանալով բուժական եւ ախտորշման անբաժանելի մասնիկ,  կարեւոր դեր ունի հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման եւ բուժման գործընթացում: Ախտաբանաանատոմիական գործունեության շնորհիվ հայտնաբերվում է հիվանդության բնույթը, բնակչության հիվանդացության եւ մահացության կառուցվածքը: Վերջինը թույլ է տալիս իրականացնել միջոցառումներ ուղղված բնակչության առողջության պահպանմանը, ձեւավորել պետական չափորոշիչները եւ ախտաբանաանատոմիական գործունեության ֆինանսավորման գերակայությունները: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում առողջապահության զարգացումը ենթադրում է բուժհաստատություններում որակյալ ախտորոշիչ եւ բուժական ծառայությունների տրամադրում: Իսկ մասնագիտացված բժշկական ծառայությունը իր մեջ ներառում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների իրականացում:

Ախտաբանաանատոմիական գործունեությունը մինչ այժմ կարգավորվում էր «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 1996 թվականին: Օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է միայն  ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման համար կառավարության կողմից սահմանվելիք կարգի պահանջը: Ախտաբանաանատոմիական գործունեության օրենսդրության թերի կարգավորումը խոչընդոտում է սույն ոլորտի նորմալ գործնության իրականացմանը: Բացի այդ օրենքով կարգավորված  չեն այնպիսի սկզբունքային հարցեր, ինչպիսիք են մարդու իրավունքը  ախտաբանաանատոմիական հերձումներից հրաժարվելու վերաբերյալ, ախտաբանաանատոմիական հետազոտությունների եւ հերձումների անցկացման վայրը եւ մասնագետների պահանջը,  ախտաբանաանատոմիական թափոնները եւ այլ հարցեր:

Ներկայացված օրենդրական նախաձեռնությունը ուղղված է լուծելու վերոնշյալ հարցերը` հաշվի առնելով ինչպես ներկա համակարգում առկա հիմնախնդիրները, այնպես էլ միջազգային փորձը եւ պահանջները: