ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 47.1 -րդ հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել նոր երրորդ մասով հետեւյալ բովանդակությամբ.
«Ախտաբանաանատոմիական հերձումների անցկացումը տնային պայմաններում առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչեւ հազարապատիկի չափով:»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։