Հոդված 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագիրը` համաձայն հավելվածի :
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-199 օրենքը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: