Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-959-02.08.2010,11.02.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի, 2003 թվական, ՀՕ-528-Ն) 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«1) uույն oրենuգրքի տարբեր հոդվածներով կամ միեւնույն հոդվածով կամ հոդվածի միեւնույն կամ տարբեր մաuերով կամ կետերով նախատեuված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը  դատապարտված չի եղել.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի  21-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասում «տասնհինգ տարի»  բառերը փոխարինել «քսան տարի»  բառերով.

2. 4-րդ մասում «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով, իսկ  «քսան տարին» բառերը փոխարինել  «երեսուն տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական եւ լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված  պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով:».

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով: Ընդ  որում, գումարելիu վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին»:

3. 4-րդ մասում «տասնհինգ տարին»  բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «քսան տարին» բառերը փոխարինել «երեսուն տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասում «քսան տարին» բառերը փոխարինել  «քսանհինգ տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգրքի 104-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «վեցից տասներկու տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով.

2.  2-րդ մասի 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից  քսան տարի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 131-րդ հոդվածի  2-րդ մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 12.   Օրենսգրքի 175-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2.  3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 4-րդ մասի առաջին պարբերությունում «հնգապատիկը» բառը փոխարինել «երեսնապատիկը»  բառով.

4. 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «հնգապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից»  բառով.

5. 4-րդ մասի վերջին հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 176-րդ հոդվածի՝

1.  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

2.  2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ  տարի ժամկետով».

4. 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով. «3) բնակարան ապoրինի մուտք գործելով՝».

ՀՈԴՎԱԾ 14.   Օրենսգրքի 177-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

2. 2-րդ մասի 4-րդ կետն ուժն կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ  տարի ժամկետով».

3.  3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով. «3) բնակարան ապoրինի մուտք գործելով՝.

4. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 178-րդ հոդվածի՝

1.  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով՝ «1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով»:

2. 2-րդ մասի  3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ  տարի ժամկետով».

4. 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 179-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

3. 3-րդ մասի  3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4. 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «... պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ  տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 19. Oրենսգրքի 182-րդ հոդվածի`

1. 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.

2. 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով. «3) խոշոր չափերով».

4. 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 21-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 186.1 նոր հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 186.1 ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ   ԱՆՓՈՒՅԹ ԿԱՄ  ԱՆԲԱՐԵԽԻՂՃ  ԿԱՏԱՐԵԼԸ

Իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հաuնող (Հայաuտանի Հանրապետությունում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնաuում,  փչացում կամ կորուuտ, եթե չկան պաշտոնեական հանցագործության  հատկանիշներ`

պատժվում է տուգանքով՝ երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 21. Oրենսգրքի 215-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով, կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելը, ինչպես նաեւ ոչ իր անվամբ հայտարարագրելը, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ».

2. 5-րդ մասում «եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների» բառերից հետո ավելացնել  «մաքսային» բառը.

3. 6-րդ մասում «մաքսանենգության առարկաները» բառերից հետո ավելացնել «իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց մաքսային գումարը (արժեքը)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգրքի 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 33. Օրենսգրքի  305-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասներկուսից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 38. Օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական» բառից հետո ավելացնել  «կամ տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 39. Օրենսգրքի  384-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի սանկցիայում «հինգից տասը տարի» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի»  բառերով.

2. 2-րդ մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 40. Օրենսգրքի  387-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը տասնհինգ տարի ժամկետով»  բառերը  փոխարինել «առավելագույնը քսան տարի ժամկետով» բառերով.

2. 2-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 41. Օրենսգրքի  388-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել  «տասներկուսից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 42. Օրենսգրքի  389-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասներկուսից քսան տարի բառերով:

ՀՈԴՎԱԾ 43. Օրենսգրքի  390-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել «տասներկուսից քսան տարի»  բառերով.

2. 3-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել «տասներեքից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ  44. Օրենսգրքի  392-րդ հոդվածի սանկցիայում «յոթից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 45. Օրենսգրքի 393-րդ հոդվածի սանկցիայում «տասներկուսից  տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասնչորսից քսան տարի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 46. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հիմնական կամ լրացուցիչ պատժից ազատել մինչեւ այդ պահն այն արարքների համար դատապարտված անձանց, որոնք վերոհիշյալ օրենքի համաձայն, հանցագործություններ չեն համարվում:

Դատվածություն չունեցող համարել uույն հոդվածի երկրորդ մաuի համապատաuխան պատժից ազատվող անձանց, եթե նրանք դատապարտված են եղել այն արարքների համար, որոնք սույն օրենքի  համաձայն հանցագործություն չեն  համարվում:

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատապարտված եւ պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատաuխանեցնել սույն օրենքին այն դեպքերում, երբ  դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիuտ է սույն օրենքի համապատաuխան  հոդվածով նախատեuված պատժի առավելագույն չափից:

Եթե սույն  օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում` պատիժ կրող կամ պատիժ կրած, uակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, ապա դատարանների դատավճիռները եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման` դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից:

Պատժից ազատելը, պատիժը մեղմացնելը, հանցանք կատարած անձանց վիճակը բարելավելը uույն հոդվածի  երկրորդ, երրորդ եւ չորրորդ  մաuերով նախատեuված դեպքերում իրականացվում են Հայաuտանի Հանրապետության քրեական դատավարության oրենuգրքի 437-րդ եւ 438-րդ հոդվածներով նախատեuված կարգով:

Սույն օրենքը հիմք չէ անձի նկատմամբ նշանակված եւ վճարված տուգանքի գումարի վերադարձման համար:

Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից կարճել դատարանների, նախաքննության եւ  հետաքննության մարմինների վարույթում գտնվող քրեական գործերը եւ դադարեցնել  քրեական հետապնդումն այն արարքների վերաբերյալ, որոնք սույն օրենքի համաձայն  հանցագործություն չեն համարվում:

Սույն օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նոր կանոնները տարածել սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից հետո նշանակված ցմահ ազատազրման ձեւով պատիժ կրող անձանց վրա:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածում, այն է` 104-րդ հոդվածի 1-ին մասով որպես պատիժ սահմանել ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով՝ նախկին վեցից տասներկուսի փոխարեն, իսկ 2-րդ մասով ազատազրկում` տասներկուսից  քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում՝ նախկին ութից տասնհինգ տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկման փոխարեն:

Քրեական իրավունքի եւ քրեական օրենսդրության հիմնարար սկզբունքն արդարության սկզբունքն է: Եթե դրանք չհամապատասխանեն, ապա այն չի կարող դաստիարակչական ազդեցություն ունենալ: Արդարության սկզբունքը, առաջին հերթին, ենթադրում է, որ քրեական օրենքով նախատեսված պատիժը պետք է համապատասխանի կատարված հանցագործության եւ այն կատարող անձի հանրային վտանգավորությանը: Հանցագործության հանրային վտանգավորության հիմնական ցուցանիշներից մեկն այն օբյեկտն է, որի դեմ ուղղված է հանցագործությունը: Այս տեսանկյունից ՀՀ քրեական օրենսգրքում առկա այն իրավիճակը, երբ սպանության համար ավելի մեղմ պատիժ է նախատեսված, քան ավազակության համար, որը սեփականության դեմ ուղղված հանցագործություն է, ոչ մի քննադատության չի դիմանում: Բացի նշվածից, ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար առավելագույնը 20 տարի ժամկետով ազատազրկում նախատեսելը կվերացնի այն անհամամասնությունը, որն առկա է ներկայումս. առավելագույնը 15 տարի ժամկետով ազատազրկման եւ ցմահ ազատազրկման միջեւ առավել եւս, որ գործող օրենքը հնարավորություն է տալիս ցմահ ազատազրկման դատապարտվածին` 20 տարի պատիժը կրելուց հետո պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի սանկցիաների փոփոխությունների հետ փոխկապակցված խստացվում են նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 305-րդ հոդվածի (սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներկուսից քսան տարի» բառերով), 384-րդ հոդվածի 1-ին (սանկցիայի «հինգից տասը տարի» բառերը փոխարինվել են «յոթից տասներկու տարի» բառերով) եւ 2-րդ (սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներկուսից քսան տարի» բառերով) մասերի, 387-րդ հոդվածի 1-ին (սանկցիայի «առավելագույնը տասնհինգ տարի ժամկետով» բառերը  փոխարինվել  են «առավելագույնը քսան տարի ժամկետով» բառերով) եւ  2-րդ (սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներկուսից քսան տարի» բառերով) մասերի, 388-րդ հոդվածի 2-րդ մասի (սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներկուսից քսան տարի» բառերով), 389-րդ հոդվածի (սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներկուսից քսան տարի» բառերով), 390-րդ հոդվածի 1-ին (սանկցիայի «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներկուսից քսան տարի» բառերով) եւ 2-րդ (սանկցիայի «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասներեքից քսան տարի» բառերով)  մասերի, 392-րդ հոդվածի (սանկցիայի «յոթից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասից քսան տարի» բառերով) եւ 393-րդ հոդվածի (սանկցիայի «տասներկուսից տասնհինգ տարի» բառերը փոխարինվել են «տասնչորսից քսան տարի» բառերով)  սանկցիաները, քանզի վերոհիշյալ հոդվածները նույնպես պարունակում են սպանության հատկանիշներ:

Բանն այն է, որ ներկայումս գործող օրենսդրությամբ սպանության համար անձը ենթակա է պատասխանատվության ազատազրկման ձեւով վեցից տասներկու տարի ժամկետով, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարած սպանության համար` ութից տասնհինգ տարվա ազատազրկման կամ ցմահ ազատազրկման:

Հանրապետությունում վերջին տարիներին կատարված սպանությունների եւ դրանցով դատարանների կողմից կայացված դատավճիռների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գործող օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 387-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 388-րդ հոդվածի 2-րդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 392-րդ եւ 393-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները ենթակա են վերանայման խստացման առումով: Շատ դեպքերում կատարված արարքի համար ցմահ ազատազրկումը կարող է լինել խիստ պատիժ, բայց, միաժամանակ, 15 տարի ազատազրկումն էլ մեղմ պատիժ է: Հաճախ դատարանները վերոհիշյալ հոդվածներով  պատիժ նշանակելիս գտնում են, որ հանցանք կատարած անձի համար 15 տարի ազատազրկումը մեղմ պատիժ է եւ գերադասում են նշանակել ցմահ ազատազրկում: Մինչդեռ, եթե ազատազրկման վերին սահմանը լինի 20 տարին, ապա դատարաններին հնարավորություն կընձեռնվի առավել համաչափ պատժաչափ նշանակել:

Արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ շատ երկրներում (օրինակ` Լատվիա, Լիտվա, Ռուսաստանի Դաշնություն, Գերմանիա) սպանության համար նախատեսվում է մինչեւ 15 տարի ազատազրկում, իսկ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության համար` մինչեւ 20 տարի ազատազրկում կամ ավելի ծանր պատիժ:

Նախագծի մյուս գաղափարը հանցագործությունների եւ դատավճիռների համակցությամբ ազատազրկման ձեւով վերջնական պատժի ժամկետն ավելացնելն է, ինչը տրամաբանորեն բխում է նախորդ գաղափարից:

ՀՀ քրեական օրենսգրքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես հանցագործությունների համակցության դեպքում հարցին անտրամաբանական լուծում է տրվել: Այսպես, ՀՀ քր. օր-ի 66-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ եթե հանցագործությունների համակցությունն իր մեջ ընդգրկում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ, ապա վերջնական պատիժը որոշվում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Ընդ որում, ազատազրկման ձեւով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 15 տարին: Հարցի նման օրենսդրական լուծման դեպքում շատ հաճախ հանցավորն իր կատարածի համար, ըստ էության, պատասխանատվության է ենթարկվում ոչ լիարժեքորեն:

Վերոհիշյալ թերությունը վերացնելու համար առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ, 66-րդ հոդվածի 4-րդ  եւ 67-րդ հոդվածի 3-րդ մասերում. այն է` ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել 20 տարին, հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելիս ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանել  25 տարին, իսկ դատավճիռների համակցության դեպքում` 30 տարին:

Հաշվի առնելով, որ ազատազրկման առավելագույն ժամկետ սահմանվում է 20 տարին,  ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասում կատարել փոփոխություն, այն է` ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձը կարող է պայմանական վաղաժամկետ ազատվել, եթե դատարանը որոշի, որ նա հետագայում պատիժ չի կրելու եւ փաստացի ազատազրկված է եղել 25 տարուց ոչ պակաս: Միեւնույն ժամանակ, չցանկանալով վատթարացնել արդեն իսկ ցմահ ազատազրման դատապարտված անձանց վիճակը, նախագծով նախատեսվել է, որ վերոհիշյալ կանոնները կտարածվեն նախագծի ուժի մեջ մտնելու պահից հետո նշանակված ցմահ ազատազրման ձեւով պատիժ կրող անձանց վրա:

Նախագծում առաջարկվող մյուս փոփոխությունը հանցագործությունների կրկնակիության ինստիտուտից հրաժարվելն է:

ՀՀ քրեական օրենսգրքում առկա են հանցագործությունների կրկնակիության եւ ռեցիդիվի ինստիտուտները: Ընդ որում, հանցագործությունների կրկնակիություն է համարվում քրեական օրենսգրքի Հատուկ մասի միեւնույն հոդվածով կամ հոդվածի մասով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը: Հանցագործությունների կրկնակիությունը կարող է լինել դատվածության հետ կապված կամ չկապված: Դատվածության հետ կապված կրկնակիության դեպքում առաջին հանցագործության համար հանցավորի դատվածությունը մարված չի լինում:

Հանցագործության ռեցիդիվ է համարվում դիտավորյալ հանցագործության համար դատվածություն ունեցող անձի կողմից դիտավորյալ հանցանքի կատարումը: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ  հանցագործությունների կրկնակիությունը նույնպես առկա է միայն դիտավորյալ հանցագործությունների դեպքում, ապա ակնհայտ կդառնա, որ դատվածության հետ կապված կրկնակիությունը եւ ռեցիդիվը նույնանում են: Սակայն հանցագործությունների կրկնակիությունը ՀՀ քրեական օրենսգրքում նախատեսվում է որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք, իսկ ռեցիդիվը միայն որպես քրեական պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք: Այստեղից էլ բխում են այս ինստիտուտների գործնական կիրառման ընթացքում ծագող դժվարությունները: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված է, որ ռեցիդիվը գնահատելիս, հաշվի չեն առնվում այն հանցանքները, որոնք կատարվել են մինչեւ անձի տասնութ տարին լրանալը: Դատական պրակտիկայում հարց է առաջացել, թե արդյոք նույն դրույթը պետք է կիրառվի նաեւ կրկնակիության համար: ՀՀ Վճռաբեկ դատարանն այս կապակցությամբ պարզաբանել է, որ հանցագործության կրկնակիության կապակցությամբ նույն դրույթը չի կարող հաշվի առնվել եւ, որ հանցագործությունների կրկնակիության մեջ պետք է մտնեն նաեւ այն հանցանքները, որոնք անձը կատարել է մինչեւ տասնութ տարին լրանալը: Ստացվում է, որ ըստ էության նույն իրադրության կապակցությամբ կիրառվում են տարբեր մոտեցումներ եւ խախտվում է արդարության սկզբունքը: Արդարության խախտման մեկ այլ դրսեւորում է այն, որ կրկնակիության ինստիտուտի գոյության պայմաններում երկու հանցանք կատարողն ու քսան կամ ավելի հանցանք կատարողը նույն  սանկցիայի շրջանակներում են պատժվում, որովհետեւ կատարված բոլոր հանցանքները միասին որակվում են հոդվածի այն մասով, որտեղ որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է հանցանքը կրկին կատարելը:

Դժվարություններ ու հակասություններ են առաջանում հանցագործությունների կրկնակիության դեպքում արարքը որակելիս: Օրինակ` առաջին հանցանքի ժամանակ անձը կատարող է հանդիսացել, իսկ երկրորդին մասնակցել է որպես հանցակից, կամ առաջին հանցանքը խափանվել է հանցափորձի փուլում, իսկ երկրորդն ավարտվել է: Մինչեւ այժմ էլ իրավաբանական գրականության մեջ ու դատական պրակտիկայում միասնական մոտեցում չկա նման դեպքերում արարքի որակման հարցի շուրջ:

Ելնելով վերոգրյալից` նախագծում առաջարկվում է քրեական օրենսգրքից հանել կրկնակիության ինստիտուտը. այն է` ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածը, հատուկ մասի քրեական պատասխանատվություն սահմանող բոլոր հոդվածներից վերացնել որպես որակյալ հատկանիշ նախատեսված՝ հանցագործությունների կրկնակիությունը, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասի վերջին պարբերությունը:

 Կրկնակիության ինստիտուտից հրաժարվելը թույլ կտա լիովին իրականացնել պատասխանատվության անհատականացման սկզբունքը եւ հաշվի առնել կատարված հանցանքներից յուրաքանչյուրի առանձնահատկությունները: Այս տեսանկյունից ավելի նպատակահարմար է հանցագործությունների համակցության ինստիտուտը, առավել եւս, եթե հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելու այնպիսի կանոններ են նախատեսված, որոնք թույլ են տալիս ավելի խիստ պատիժ նշանակել նշված դեպքում, քան թույլ է տալիս կրկնակիության ինստիտուտը: Գիտնականների մեծ մասի կարծիքով, իրական համակցությունը եւ ռեցիդիվն իրենց մեջ կրում են կրկնակիություն: Կրկնակիությունն իրական համակցության մասնավոր դրսեւորումն է, ռեցիդիվը, ըստ էության, նույնպես հանցագործությունների կրկնակիության տարատեսակ է՝ օժտված հատուկ գծերով, մասնավորապես՝ նախկին հանցանքի համար դատապարտված լինելու հանգամանքով:

Արտասահմանյան երկրների քրեական օրենսդրության ուսումնասիրությունը նույնպես  վկայում է, որ կրկնակիության ինստիտուտն ընդհանուր առմամբ անընդունելի է: Այսպես, Մեծ Բրիտանիայում ընդհանրապես խոսք չկա հանցագործությունների կրկնակիության մասին, մասնավորապես,  «Քրեական արդարադատության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասն ընդամենն ամրագրում է, որ պատիժը պետք է համարժեք լինի կատարված հանցագործության  ծանրության աստիճանին, հանցագործությունների համակցությանը», ընդ որում, «հանցագործության համակցություն» հասկացության բովանդակությունը չի բացահայտվում:

Ֆրանսիայի քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածը նույնպես չի նախատեսում հանցագործությունների կրկնակիության ինստիտուտը եւ անդրադառնում է միայն հանցագործությունների համակցության ինստիտուտին, ամրագրելով, որ հանցագործությունների համակցություն առկա է այն դեպքում, երբ անձը երկու կամ ավելի հանցանք է կատարել, որոնցից ոչ մեկի համար դեռ վերջնականորեն չի դատապարտվել: Նույն իրավիճակն է տիրում Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի քրեական օրենսդրությունում:

Ինչ վերաբերում է ԱՊՀ անդամ-պետություններին, ապա այստեղ, ղեկավարվելով ԱՊՀ անդամ-պետությունների համար Մոդելային քրեական օրենսգրքի վերաբերյալ տրված հանձնարարականով եւ հաշվի առնելով այս հարցում միջազգային փորձը, մի շարք երկրներ փոփոխություններ կատարեցին իրենց ներքին օրենսդրությունում՝ վերացնելով կրկնակիությունը որպես ինստիտուտ եւ թողնելով միայն հանցագործությունների համակցությունը եւ ռեցիդիվը: Օրինակ, քրեական օրենսդրության լիբերալիզացմանն ուղղված բարեփոխումների շրջանակում 08.12.2003թ. Ռուսաստանի Դաշնությունում ընդունվեց «ՌԴ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը, որով այլ փոփոխությունների հետ վերացվեց նաեւ  կրկնակիության ինստիտուտը:

Կրկնակիության ինստիտուտի վերացումը նաեւ կնպաստի պետության կողմից կատարվող ծախսերի կրճատմանը: Բանն այն է, որ այսօր ազատազրկման վայրում պատիժ են կրում բազմաթիվ դատապարտյալներ, որոնք պատասխանատվության են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի կրկնակիությունը որպես որակյալ հատկանիշ նախատեսող հոդվածների համապատասխան մասերով: Օրինակ, 2008թ. դրությամբ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով պատասխանատվության է ենթարկվել 264 անձ, 2009թ. Դրությամբ՝ 113 անձ, 2010թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նույն կետով  350 գործ ուղարկվել է դատարան: Նկատենք, որ այս թվերը վերաբերում էին ընդամենը մեկ հոդվածի, իսկ ընդհանուր պատկերի համաձայն կրկնակիության հետ կապված առկա է մոտ 1200 դատավճիռ, որոնք կվերանայվեն մեղմացման առումով, ինչը կառաջացնի պատժի չափի վերանայում՝ հոդվածների ոչ թե 2-րդ, այլ 1-ին մասին համապատասխան: Սրա  արդյունքում բազմաթիվ անձանց համար նշանակված պատժի ժամկետը կհամարվի կրած, եւ պետությունն այլեւս ծախսեր չի կրի այդ անձանց ազատազրկման վայրերում պահելու համար:

Կրկնակիության ինստիտուտի վերացման հետ զուգահեռ առաջարկվում է վերանայել ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածով նախատեսված համակցության ինստիտուտի սահմանումը:

Բանն այն է, որ եթե կրկնակիության ինստիտուտը վերանում է, ապա սկսում է գործել համակցության ինստիտուտը: Այսինքն` կատարված յուրաքանչյուր հանցանք առանձին որակվում է, յուրաքանչյուր հանցանքի համար առանձին պատիժ է նշանակվում, որից հետո որոշվում է վերջնական պատիժը: Այս ինստիտուտը ներկայումս գործում է եւ նախատեսված է ՀՀ քր. օր-ի 20-րդ հոդվածում: Բայց 20-րդ հոդվածի ներկայիս ձեւակերպումն այնպիսին է, որ կրկնակիության ինստիտուտի վերացման դեպքում հանցավոր արարքների բազմիցս կատարման դեպքերն ուղղակի դուրս կմնան քրեաիրավական գնահատականից: Բանն այն է, որ 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործությունների համակցություն է համարվում քր. օր-ի տարբեր հոդվածներով նախատեսված կամ նույն հոդվածի տարբեր մասերով կամ կետերով նախատեսված երկու կամ ավելի հանցանք կատարելը: Եթե երկու կամ ավելի հանցանքները նախատեսված են միեւնույն հոդվածի նույն մասով, ապա համակցությունը բացակայում է: Նման դեպքում կարող է առկա լինել կրկնակիությունը:

Վերոհիշյալ բացը վերացնելու համար առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1) uույն oրենuգրքի տարբեր հոդվածներով կամ միեւնույն հոդվածով կամ հոդվածի միեւնույն կամ տարբեր մաuերով նախատեuված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը  դատապարտված չի եղել.»:

Միեւնույն ժամանակ նախագծում փոփոխության են ենթարկվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված հանցանքների համակցությամբ պատիժ նշանակելու կանոնները: Մասնավորապես, սահմանվել է, որ հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական եւ լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված  պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով: Իսկ եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով, որը չի կարող գերազանցել 5 տարին:

Նախագծում ինստիտուցիոնալ  փոփոխություններ են առաջարկվում ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ՝ «Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները» վերտառությամբ գլխում:

Նախ, առաջարկվում է վերանայել 175-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մանր եւ զգալի չափերը: Բանն այն է, որ վերոհիշյալ հոդվածով մանր չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ զգալի չափ է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը): Մինչդեռ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 53-րդ հոդվածի ծանոթագրությունում գույքի մանր հափշտակություն է համարվում իրավախախտումը կատարելու պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը  չգերազանցող գումարը: Այստեղից հետեւում է, որ վերոհիշյալ հոդվածների միջեւ առկա է հակասություն, որի արդյունքում դժվար է  տարանջատել վարչական զանցանքը քրեական հանցագործությունից: Վերոհիշյալ հակասությունը վերացնելու նպատակով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 4-րդ մասում  մանր չափ համարել հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկը չգերազանցող գումարը, իսկ զգալի չափ՝ երեսնապատիկից  հինգհարյուրապատիկը չգերազանցող գումարը (արժեքը):

Նախագծում առաջարկվում է վերանայել ՀՀ քր. օր-ի 176-րդ հոդվածի 2-րդ մասի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի, 181-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 215-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիաները, մասնավորապես` որպես հիմնական պատժի տեսակ նախատեսել նաեւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, իսկ ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն չափ սահմանել 5 տարին:

Ներկայումս երկրում արձանագրված հիշյալ հոդվածով նախատեսված հանցագործությունների դեպքերի աճի պայմաններում առաջարկվող փոփոխությունը կարող է դիտվել ոչ նպատակահարմար եւ չարդարացված: Սակայն, դրան զուգահեռ, պետք է հաշվի առնել, որ կատարվող հափշտակությունների զանգվածում բազմաթիվ են առաջին անգամ, հանգամանքների բերումով, իրենցից ոչ մեծ վտանգ ներկայացնող անձանց կողմից խմբով կամ շինություն մուտք գործելով կատարված զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակությունները, որոնց ուղղվելը հնարավոր է առանց ազատազրկման դատապարտվելու կամ, առհասարակ, առանց պատժի ենթարկվելու: Այդ առումով ներկայումս վերոհիշյալ հոդվածների 2-րդ մասի սանկցիաների պայմաններում, վերը նկարագրված դեպքերով դատախազները զրկված են ՀՀ քր. օր-ի 72-74-րդ հոդվածներով նախատեսված լիազորություններն իրականացնելուց, քանի որ նշված հոդվածների կիրառումը հնարավոր է միայն ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների դեպքում, իսկ ՀՀ քր. օր-ի նշված հոդվածների 2-րդ մասով նախատեսված հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքը (ազատազրկման վերին սահմանը վերոհիշյալ հոդվածներով նախատեսված է 6 տարի): Ուստի, նշված հոդվածների 2-րդ մասով սահմանված ազատազրկման առավելագույն ժամկետը 5 տարի սահմանելու դեպքում, իրենցից ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող անձանց վերաբերյալ գործերով հնարավորություն կընձեռնվի կիրառել նաեւ ՀՀ քր. օր-ի 72-74-րդ հոդվածները, ինչը կնպաստի արդարության եւ պատասխանատվության անհատականացման, ինչպես նաեւ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների ապահովմանը, հնարավորություն կընձեռի հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակել հանցանքի ծանրությանը, այն կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը համապատասխանող եւ արդարացի պատիժ:

Բացի այդ, վերոհիշյալ հոդվածների առաջին մասերով նախատեսված արարքները գործող ՀՀ քրեական օրենսգրքով համարվում են ոչ մեծ ծանրության հանցագործություններ, մինչդեռ նույն հոդվածների 2-րդ մասերով նախատեսված արարքը համարվում է ծանր հանցագործություն: Փաստորեն, նույն հոդվածի իրար հաջորդող մասերում նկատվում է կտրուկ թռիչք՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունից դեպի ծանր հանցագործություն, որը արդարացված չէ:

Միջազգային պրակտիկայում այս կատեգորիայի հանցագործությունների վերաբերյալ նույնպես նկատվում է քրեական օրենսդրության լիբերալացում, մասնավորապես` ազատազրկմանը զուգահեռ որպես այլընտրանքային պատիժ է նախատեսվում նաեւ տուգանք:

Միեւնույն ժամանակ, աշխատանքային խումբը, հաշվի առնելով երկրում բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված կողոպուտների եւ գողությունների արձանագրված աճը եւ ելնելով վերոհիշյալ հանցավոր երեւույթների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունից, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածով երաշխավորված բնակարանի անձեռնմխելիության իրավունքն ապահովելու պահանջից, առաջարկում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-177-րդ հոդվածների 2-րդ մասերով նախատեսված «բնակարան ապoրինի մուտք գործելով» բովանդակությամբ կետը տեղափոխել նույն հոդվածների 3-րդ մաս:

Նկատի ունենալով, որ ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի սանկցիայով որպես պատժատեսակ նախատեսված տուգանքի առավելագույն չափ է սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, ապա առաջարկվում է նույն հոդվածի 2-րդ մասի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափ սահմանել նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը, իսկ վերին չափը հազարապատիկը:

Միաժամանակ, քննարկվող հանցատեսակն իր՝ հասարակության համար վտանգավորության աստիճանով բոլորովին չի զիջում գողությանը: Այդ առումով ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով, ՀՀ քր. օր-ի 177-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատությամբ, ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն ավելի մեղմ պատժաչափ՝ 2-ից 4 տարի, սահմանելն արդարացված ու պատճառաբանված չէ: Ուստի, առաջարկվում է ՀՀ քր. օր-ի 179-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի առավելագույն, իսկ 3-րդ մասի սանկցիայով ազատազրկման ձեւով նախատեսված պատժի նվազագույն չափ սահմանել նույնպես 5 տարին:

Դրան զուգահեռ, նույն սկզբունքից ելնելով, պատճառաբանված չէ նաեւ ՀՀ քր. օր-ի 182-րդ հոդվածի (Շորթումը) 1-ին մասի սանկցիայով տուգանքի ձեւով նախատեսված պատժի չափը: Նշված հանցատեսակը տարբերվում է նախորդ քննարկվող հանցատեսակներից իր առավել վտանգավորությամբ եւ հանցավորի անձի առավել հանդուգն վարքագծով: Բացի դրանից, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերոհիշյալ տուգանքը կիրառվում է որպես այլընտրանք չորս տարի ազատազրկման համար: Ուստի, առաջարկվում է ՀՀ քր. օր-ի 182-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով:

  Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բազմաթիվ են պետական,  համայնքային կամ մասնավոր օբյեկտներից կատարվող գողությունները, որոնց հիմնական պատճառներից է ոչ պատշաճ պահպանության ապահովումն ու իրականացումը, եւ, որպես կանոն, նման դեպքերը մնում են չբացահայտված: Այդ իսկ պատճառով նպատակահարմար ենք գտնում  նախատեսել  «Գույքի պահպանության պարտականություններն անփույթ կամ անբարեխիղճ կատարելը» վերտառությամբ 186.1 հոդված, որի համաձայն պատասխանատվություն է նախատեսվել «Իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հաuնող (Հայաuտանի Հանրապետությունում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնաuում, փչացում կամ կորուuտ, եթե չկան պաշտոնեական հանցագործության  հատկանիշներ»: Պետք է նշել, որ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածը («Պաշտոնեական անփութությունը») պատասխանատվություն է նախատեսում  պաշտոնատար անձի կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետեւանքով իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, որն անզգուշությամբ էական վնաu է պատճառել անձանց կամ  կազմակերպությունների իրավունքներին ու oրինական շահերին, հաuարակության կամ պետության oրինական շահերին: Սակայն, եթե տվյալ անձը քրեական օրենսգրքի տեսանկյունից չի հանդիսանում պաշտոնատար անձ, ապա տվյալ դեպքում նա այս հանցակազմի սուբյեկտ դիտվել չի կարող: Արդյունքում` իրավական կարգավորման դաշտից դուրս են մնում այն դեպքերը, երբ հանրային (պետական եւ համայնքային) գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը  հանձնվում է անձին եւ նրա կողմից  իր պարտականություններին հանցավոր-անփույթ վերաբերվելու հետեւանքով տեղի է ունենում այդ գույքի խոշոր չափերի հաuնող  հափշտակում, վնաuում,  փչացում կամ կորուuտ, եթե դրանք չեն կարող դիտվել որպես պաշտոնեական հանցագործության հատկանիշներ: Ինչ վերաբերում է մասնավոր գույքին, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման համար: Մինչդեռ նույն առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից հանցավոր-անփույթ վերաբերմունքի դեպքում գույքին կարող է վնաս պատճառվել, որի դեպքերը օրենսդրությամբ սահմանված չեն: Հենց վերոհիշյալ բացը շտկելու համար էլ առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով:

Նախագծում 215-րդ հոդվածի 1-ին մասը նոր խմբագրությամբ շարադրելը պայմանա-վորված է մի շարք հանգամանքներով: Մասնավորապես, ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածը (Ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը կամ դրանց հայտարարագրելը ոչ իրենց անվանմամբ) վարչական պատասխանատվություն է սահմանում Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները սահմանված ձեւով չհայտարարագրելու, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ կատարելու համար` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում:

Օրենսդիրը, մաքսային օրենսգրքի հիշյալ դրույթում խոսելով հանցագործության հատկանիշների մասին, ամենայն հավանականությամբ նկատի է ունեցել այն դեպքերը, երբ չհայտարարագրված կամ հայտարարագրումը ոչ իրենց անվանումներով կատարված ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով խոշոր չափերի է, այսինքն` եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը գերազանցում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, բացառությամբ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված կամ չվերադրոշմավորված ապրանքներ տեղափոխելու դեպքի, երբ խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Մինչդեռ, «սահմանված ձեւով չհայտարարագրելը, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ կատարելը» ՀՀ քրեական օրենսգրքի` մաքսանենգության համար պատասխանատվություն սահմանող 215-րդ հոդվածի հանցակազմի օբյեկտիվ կողմը նկարագրող դիսպոզիտիվ հատկանիշներում բացակայում է: Ուստի, «հանցագործության հատկանիշների բացակայության մասին» հիշատակումը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածում ստացվում է ավելորդ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մաքսանենգության օբյեկտիվ կողմի սահմանված հատկանիշների, այն է՝ առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխման դեպքերն ամենեւին էլ չեն կարող համադրվել հայտարարագրման կամ ոչ ճիշտ հայտարարագրման հետ, այլ միանշանակորեն կատարվում են առանց հայտարարագրման:         Վերոհիշյալ թերությունը շտկելու նպատակով առաջարկվում է 215-րդ հոդվածի դիսպոզիցիայում ավելացնել «դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով  չհայտարարագրելը, ինչպես նաեւ հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ» բառերը:

Բացի դրանից, առաջարկվում է նույն 215-րդ հոդվածի 5-րդ մասում «արժեքը» բառից առաջ ավելացնել «մաքսային» բառը, իսկ ՀՀ մաքսային օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է մաքսային արժեքի որոշման կարգը:

Բանն այն է, որ վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասով նշվում է «ապրանքների կամ առարկաների արժեքը» բառերը, որը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, քանի որ վերոհիշյալ սահմանմամբ պարզ չէ` խոսքը մաքսայի՞ն արժեքի, թե՞ շուկայական արժեքի մասին է: Գործնականում մի շարք դեպքերում կարող է հաշվարկվել շուկայական արժեքը, մյուս դեպքերում էլ մաքսային արժեքը: Մասնավորապես, շրջանցիկ մաքսանենգությունների դեպքերում (առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով) փաստացի հայտնաբերված մաքսանենգ ապրանքներով փորձաքննությամբ հաշվարկվում է շուկայական արժեք, քանի որ շրջանցիկ մաքսանենգ ապրանքներով, հիմնականում, չեն լինում բեռն ուղեկցող փաստաթղթեր: Արդյունքում` փորձաքննությամբ որոշվում են մեծածախ եւ մանրածախ շուկայական արժեքները, եւ հնարավոր է, որ մեծածախ շուկայական արժեքը չգերազանցի մեկ միլիոն դրամի շեմը, իսկ մանրածախ շուկայական արժեքը գերազանցի եւ առաջ գա հանցակազմի առկայության կամ բացակայության հարց:

Սակայն, մաքսանենգության դեպքում, ինչպես մաքսային հսկողությունից թաքցնելու, այնպես էլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով ապրանքների մաքսային արժեքը քրեական պատասխանատվության հիմքում դնելը ճիշտ է: Նման մոտեցումը կարեւոր է միատեսակ իրավակիրառ պրակտիկա ապահովելու տեսանկյունից:

Մաքսանենգության դեպքերում մաքսային արժեքը հիմք ընդունելը կարելի է բացատրել նաեւ այն հանգամանքով, որ ապրանքները մաքսային սահմանով տեղափոխելու ընթացքում դեռեւս չեն գտնվում ապրանքային շուկայում, եւ դրանց օրինական մաքսազերծման դեպքում անձը մաքսային վճարները կատարում է՝ հիմք ընդունելով ապրանքների մաքսային արժեքը եւ, հետեւաբար, մաքսանենգության դեպքերում չեն վճարվում մաքսային արժեքից բխող մաքսային վճարները: Շուկայական արժեքով ապրանքները բնորոշվում են, երբ դրանք արդեն իսկ գտնվում են իրացման շրջանառության մեջ: Հարցը վերջնականապես կարգավորելու համար առաջարկվում է` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածի 5-րդ մասում «արժեքը» բառից առաջ ավելացնել «մաքսային» հասկացությունը:

Նախագծում առաջարկվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 6-րդ մասը «մաքսանենգության առարկաները» բառերից հետո լրացնել «իսկ վերջիններիս բացակայության դեպքում» դրանց մաքսային գումարը (արժեքը)’ բառերով, նկատի ունենալով, որ գործնականում, հաճախակի, հանցագործության բացահայտման ու նաեւ անձի նկատմամբ դատարանի կողմից պատիժ նշանակելու պահին մաքսանենգության առարկաներն արդեն իսկ իրացված կամ թաքցված են լինում, որի պայմաններում մաքսանենգություն կատարած անձի նկատմամբ գույքի բռնագրավման կիրառումը դառնում է ոչ իրատեսական:

Նախագծում առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայի «պետական» բառից հետո լրացնել «եւ տեղական ինքնակառավարման մարմիններում» բառերը:

Ներկայումս 314-րդ հոդվածի առաջին մասում որպես պաշտոնեական կեղծիք իրականացնող սուբյեկտներ դիտվում են՝ մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ իշխանության  ներկայացուցչի գործառույթներ իրականացնող անձինք, պետական մարմիններում, տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց  կազմակերպություններում, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում, Հայաuտանի Հանրապետության այլ զորքերում եւ զինվորական միավորումներում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք: Փաստորեն, երբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրվում է «պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձ» հասկացությունը, դրանով իսկ նեղացվում է «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակը, որովհետեւ այդ շրջանակից դուրս են մնում տեղական ինքնակառավարման մարմիններում եւ դրանց կազմակերպություններում մշտապեu, ժամանակավորապեu կամ առանձին լիազորությամբ կազմակերպական-տնoրինչական, վարչատնտեuական գործառույթներ իրականացնող անձինք:

ՀՀ Սահմանադրության 104-րդ հոդվածի համաձայն՝ տեղական ինքնակառավարումը համայնքի իրավունքն ու կարողությունն է՝ սեփական պատասխանատվությամբ, բնակիչների բարօրության նպատակով, Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը: Ելնելով վերոհիշյալ սահմանադրական սկզբունքից` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը երաշխավորում է տեղական ինքնակառավարման եւ դրա մարմինների կազմակերպական առանձնացումը պետության կառավարման համակարգում: Մասնավորապես, «Տեղական ինքնակառավարման մասին»   ՀՀ օրենքի 70-րդ հոդվածն ուղղակի ամրագրում է. «տեղական ինքնակառավարման մարմինները մարմինները պետական կառավարման մարմինների մաuը չեն: Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացումը պետական մարմինների եւ պաշտոնատար անձանց կողմից արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ Սահմանադրությամբ եւ  սույն օրենքով»:

Այսպիսով, տեղական ինքնակառավարման մարմիններն ընդգրկված չեն պետական իշխանության մարմինների թվում: Հետեւաբար, ի տարբերություն տարածքային կառավարման մարմինների, դրանք չեն կարող դիտվել պետական համակարգի կառուցվածքային ստորաբաժանումներ: Այդ պատճառով 314-րդ հոդվածում ամրագրելով միայն «պետական պատասխանատու պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ» հասկացությունը՝ օրենսդիրն այդ շրջանակից դուրս է թողել տեղական ինքնակառավարման մարմնում պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց:

Նախագիծն ամփոփվում է օրենքը գործողության մեջ դնելու կանոնների շարադրանքով, որով լուծվում են ապաքրեականացված արարքների համար նշանակված պատժից ազատելու եւ դրա հետ կապված դատվածությունը վերացնելու կանոնները, վերոհիշյալ օրենքն ուժի մեջ մտնելու հետեւանքով գործող օրենսգրքի եւ արված փոփոխությունների համաձայն  պատժի չափերը համապատասխանեցնելու կարգը, պատիժ կրող կամ պատիժ կրած, սակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, դատարանների դատավճիռները եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերի վերանայման կարգը եւ այլն: