Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-959-02.08.2010,11.02.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի, 2003 թվական, ՀՕ-528-Ն) 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.«1) uույն oրենuգրքով (տարբեր հոդվածներով կամ միեւնույն հոդվածով կամ հոդվածի միեւնույն կամ տարբեր մաuերով կամ կետերով) նախատեuված երկու կամ ավելի հանցանք կատարելը, որոնցից ոչ մեկի համար անձը  դատապարտված չի եղել.»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի  21-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 59-րդ հոդվածի՝

1.  2-րդ մասում «տասնհինգ տարի»  բառերը փոխարինել «քսան տարի»  բառերով.

2. 4-րդ մասում «տասնհինգ տարին» բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով, իսկ  «քսան տարին» բառերը փոխարինել «երեսուն տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «1. Հանցանքների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական եւ լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված  պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով:».

2. 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «2. Եթե հանցանքների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մաuնակիորեն գումարելու միջոցով: Ընդ  որում, գումարելիu վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին»:

3. 4-րդ մասում «տասնհինգ տարին»  բառերը փոխարինել «քսանհինգ տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասում «քսան տարին» բառերը փոխարինել «երեսուն տարին» բառերով:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 67.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 67.1 ՊԱՏԻԺ ՆՇԱՆԱԿԵԼԸ  ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԵՑԻԴԻՎԻ ՀԱՄԱՐ

1. Հանցագործությունների ռեցիդիվի,  վտանգավոր եւ առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար պատիժ նշանակելիս` հաշվի է առնվում կատարված հանցագործությունների քանակը, բնույթը, ծանրությունը եւ հետեւանքները, այն հանգամանքները, որոնց հետեւանքով նախկին պատիժը բավարար չի եղել մեղավորի ուղղման համար, ինչպես նաեւ նոր հանցագործության բնույթը, ծանրությունը եւ հետեւանքները:

2. Հանցագործությունների ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի կեսից:

Հանցագործությունների վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երկու երրորդից:

Հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի համար նշանակված պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավելագույն պատժի երեք քառորդից:

3. Վերոհիշյալ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատիժ նշանակելիս` հաշվի չեն առնվում սույն օրենսգրքի 64-րդ  եւ 70-րդ հոդվածի կանոնները:

ՀՈԴՎԱԾ  7.  Օրենսգրքի 104-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «վեցից տասներկու տարի» բառերը փոխարինել «ութից տասնհինգ տարի» բառերով.

2.  2-րդ մասի 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից  քսան տարի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «կամ կատարվել են նախկինում ապօրինի աբորտ կատարելու համար դատապարտված անձի կողմից» բառերը:

ՀՈԴՎԱԾ  9. Օրենսգրքի 131-րդ հոդվածի  2-րդ մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10.  Օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 11.  Օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ  12.  Օրենսգրքի 175-րդ հոդվածի`

1. 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2.  3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 4-րդ մասի առաջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

4. 4-րդ մասի երկրորդ պարբերությունում «հնգապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից»  բառով.

5. 4-րդ մասի հինգերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգրքի 176-րդ հոդվածի՝

1.  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

2.  2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ  տարի ժամկետով».

4. 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

5. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով. «1.1) բնակարան ապoրինի մուտք գործելով՝».

ՀՈԴՎԱԾ  14.   Օրենսգրքի 177-րդ հոդվածի՝

1. 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,».

2. 2-րդ մասի 4-րդ կետն ուժն կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տու-գանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ  տարի ժամկետով».

3.  3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով. «1.1) բնակարան ապoրինի մուտք գործելով՝.

4. 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 15.  Օրենսգրքի 178-րդ հոդվածի՝

1.  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 կետով՝ «1.1) պաշտոնեական դիրքն օգտագործելով»:

2. 2-րդ մասի  3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ  տարի ժամկետով».

4.  3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 16.   Օրենսգրքի 179-րդ հոդվածի՝

1.  2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:».

3.  3-րդ մասի  3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4. 3-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «... պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «...պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուuից հինգ  տարի ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 19.   Oրենսգրքի 182-րդ հոդվածի`

1. 1-ին մասի սանկցիայի «հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերով.

2. 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ կետով. «3) խոշոր չափերով».

4. 3-րդ մասի 2-րդ կետից հանել «գույք ստանալու նպատակով» բառերը

5. 3-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 21-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 186.1 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 186.1   ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ   ԱՆՓՈՒՅԹ ԿԱՄ  ԱՆԲԱՐԵԽԻՂՃ  ԿԱՏԱՐԵԼԸ

Իր պարտականություններն անբարեխիղճ կամ անփույթ կատարելն այն անձի կողմից, որին հանձնարարված է գույքի պահպանությունը կամ պաշտպանությունը, եթե դրա հետեւանքով տեղի է ունեցել այդ գույքի խոշոր չափերի հաuնող (Հայաuտանի Հանրապետությունում uահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) հափշտակում, վնաuում,  փչացում կամ կորուuտ, եթե չկան պաշտոնեական հանցագործության  հատկանիշներ`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիu ժամկետով:»:

ՀՈԴՎԱԾ 21. Oրենսգրքի 215-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության կամ դրանից թաքցնելով, կամ մաքսային եւ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու, կամ դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձեւով չհայտարարագրելու, կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու միջոցով, եթե դրանք կատարվել են խոշոր չափերով, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը վեց տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ».

2. 5-րդ մասում «եթե տեղափոխված ապրանքների կամ առարկաների արժեքը» բառերից հետո ավելացնել  «(մանրածախ)» բառը.

3. 6-րդ մասում «մաքսանենգության առարկաները» բառերից հետո ավելացնել «իսկ վերջիններիս բացակայության դեպքում՝ դրանց արժեքը (մանրածախ)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22.  Օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 2-րդ մասի 3.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգրքի 269.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 270-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 272-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգրքի 273-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենսգրքի 274-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենսգրքի 275-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 33. Օրենսգրքի  305-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասներկուսից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 34.  Օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենսգրքի 311.2-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 37.   Օրենսգրքի 313-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 38. Օրենսգրքի 314-րդ հոդվածի՝

1.  1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.  «պատժվում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով».

2. 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 39. Օրենսգրքի  384-րդ հոդվածի՝

1.  1-ին մասի սանկցիայում «հինգից տասը տարի» բառերը փոխարինել «յոթից տասներկու տարի»  բառերով.

2. 2-րդ մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 40. Օրենսգրքի  387-րդ հոդվածի՝

1. 1-ին մասի սանկցիայում «առավելագույնը տասնհինգ տարի ժամկետով»  բառերը  փոխարինել «առավելագույնը քսան տարի ժամկետով» բառերով.

2. 2-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 41. Օրենսգրքի  388-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը փոխարինել  «տասներկուսից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 42. Օրենսգրքի  389-րդ հոդվածի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասներկուսից քսան տարի բառերով:

ՀՈԴՎԱԾ 43. Օրենսգրքի  390-րդ հոդվածի՝

1.  1-ին մասի սանկցիայում «ութից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել «տասներկուսից քսան տարի»  բառերով.

2. 3-րդ մասի սանկցիայում «տասից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել «տասներեքից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ  44. Օրենսգրքի  392-րդ հոդվածի սանկցիայում «յոթից տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասից քսան տարի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 45. Օրենսգրքի 393-րդ հոդվածի սանկցիայում «տասներկուսից  տասնհինգ տարի» բառերը  փոխարինել  «տասնչորսից քսան տարի»  բառերով:

ՀՈԴՎԱԾ 46. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատապարտված եւ պատիժ չկրած անձանց նկատմամբ կիրառվող պատժի չափերը համապատաuխանեցնել սույն օրենքին այն դեպքերում, երբ  դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժն ավելի խիuտ է սույն օրենքի համապատաuխան  հոդվածով նախատեuված պատժի առավելագույն չափից:

Եթե սույն  օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած, այդ թվում` պատիժ կրող կամ պատիժ կրած, uակայն դատվածություն ունեցող անձանց վիճակը, ապա դատարանների դատավճիռները եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու վերաբերյալ դատական ակտերը ենթակա են վերանայման` դատավճիռը կայացրած դատարանի կամ դատապարտյալի կողմից պատիժը կրելու վայրի դատարանի կողմից: