Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-9591-11.02.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվական) 53-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 53.  ԳՈՒՅՔԻ ՄԱՆՐ ՀԱՓՇՏԱԿՈՒՄ

1. Գույքի մանր հափշտակումը գողության, յուրացման, վատնման, պաշտոնեական դիրքի  չարաշահման կամ խարդախության միջոցով`

առաջացնում է տուգանքի նշանակում uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածում նախատեuված մանր հափշտակության  չափն է` իրավախախտումը կատարելու պահին Հայաuտանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի երեuնապատիկը չգերազանցող գումարը  (արժեքը):»

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: