Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 149-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` վեց ամսից մեկ տարի ժամկետով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 151-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 152-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից հազար հինգհարյուրապատիկի չափով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 154-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 6. Օրենսգրքի 154.2.-րդ հոդվածում`
1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:».
2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երկու հազար հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 154.3.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 8. Օրենսգրքի 154.4.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 154.5.-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 154.6.-րդ հոդվածով.
«ՀՈԴԱՎԾ 154.6. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԼԻՐԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐԵԼԸ
Ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից իր լիազորությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որի արդյունքում անհնարին է դարձել ընտրական հանձնաժողովի կողմից քվեարկության կամ ընտրության արդյունքների ամփոփումը`
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեքի տարի ժամկետով:»:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: