Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-10873-10.02.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը «լիազորությունները չկատարելու» բառերից հետո լրացնել «կամ Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պարտադիր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մեկ այլ» եւ «կամ ավագանու անդամ» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հանել:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 25-րդ հոդվածը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, լինել ավագանու անդամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 33-րդ հոդվածի`

1. 1-ին մաuը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով`

ա.  կազմավորում է ընտրական տեղամասեր, սահմանում տեղամասային կենտրոններ եւ կահավորում քվեարկության սենյակը,

բ. անհրաժեշտության դեպքում վարձակալում է համապատասխան տարածքներ տեղամասային կենտրոնի տեղակայման համար,

գ. ընտրողներին տեղեկացնում է ընտրական տեղամասեր կազմավորելու եւ տեղամասային կենտրոններ սահմանելու մասին,

ե. իրականացնում է Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված այլ գործառույթներ:»:

2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) վերացնում է Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին նախադասությունը «լիազորությունները չկատարելու» բառերից հետո լրացնել «կամ ընտրական օրենսդրությամբ սահմանված կարգով պարտադիր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: