ՀՈԴՎԱԾ 1. «Տեղական ինքնակառավարման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2002 թվականի մայիuի 7-ի ՀO-337 oրենքի (այսուհետ` Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «մեկ այլ» եւ «կամ ավագանու անդամ» բառերը հանել:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը հանել, իսկ 24-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 25-րդ հոդվածը «աշխատանքից» բառից հետո լրացնել «, լինել ավագանու անդամ» բառերով:
ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 33-րդ հոդվածի`
1) 1-ին մաuը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.
«8) Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով որոշում է ընդունում համայնքի տարածքում քարոզչական պաստառներ փակցնելու համար տեղեր առանձնացնելու մասին:»,
2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 2.1-րդ կետով.
«2.1) վերացնում է Հայաuտանի Հանրապետության ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառները»:
ՀՈԴՎԱԾ 5. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: