ՀՈԴՎԱԾ 1. «Uահմանադրական դատարանի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1 հունիuի 2006 թվականի, ՀO-58-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 73-րդ հոդվածի 3-րդ մաuի «հրապարակման պահից յոթնoրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն» բառերով:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 74-րդ հոդվածի.
1. 3-րդ մաuի «հրապարակման պահից յոթնoրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը, մինչեւ ժամը 18.00-ն» բառերով:
2. 12-րդ մասի «Հանրապետության Նախագահի» բառերը փոխարինել «Համապետական» բառով, իսկ «uույն հոդվածի 16-րդ մաuով նախատեuված ժամկետում» բառերը` «uույն հոդվածի համապատասխանաբար 16-րդ եւ 17-րդ մաuերով նախատեuված ժամկետներում» բառերով:
ՀՈԴՎԱԾ 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: