Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-190-10.12.2003,16.12.2003-ՍԱ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-իN ՀՕ-258 օրենքում կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.

1/օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «31» թվից, իսկ«բ» կետի «29 /երրորդ մաս/» բառերից հետո լրացնել «34 /չորրորդ մաս» / բառերով:

2/ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գազի, ջրամատակարարման, ջրահեռացման եւ տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին տրվում է դրամական օգնություն ամսական 3000 դրամի չափով, իսկ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված / մահացած/ զինծառայողիընտանիքին/ ամուսնուն, ծնողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանած կերակրողին կորցնելու դեպքում սոցիալկան կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին/ տրվում էդրամական օգնություն յուրաքանչյուր ամիս 5000 դրամի չափով:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում եւ վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում է եւ վճարվում առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվա հաջորդ ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիսդրամական օգնության չափը չի փոխվում:

Դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք օգտվում են աղբահանության եւ ռադիոյիբաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից»:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրելնոր խմբագրությամբ.

« Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

Զինծառայողները արձակուրդի անցկացմանվայր մեկնելիս եւ արձակուրդից վերադառնալիս ընտանիքի նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային եւմիջքաղաքային ուղեւորատարտրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձեւից / բացի տաքսիից/՝Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով օգտվում են զորամասերի հաշվին»:

Հոդված 3. Սույն օրենքը որոշումը ուժի մեջ է մտնում2004 թվականի հունվարի 1-ից: