Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-190-10.12.2003,16.12.2003-ՍԱ,ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 .«Զինծառայողներիեւնրանցընտանիքներիանդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 հոկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-258, այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ լրացումները եւ փոփոխությունները.

1) օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «31» թվից, իսկ«բ» կետի«29 (երրորդ մաս)» բառերից հետո լրացնել «34 (չորրորդ մաս») բառերով.

2) օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Գազի, ջրամատակարարման եւ տրանսպորտից օգտվելու համար սույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողին տրվում է դրամական օգնություն ամսական 3000 դրամի չափով, իսկ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված(մահացած) զինծառայողիընտանիքին(ամուսնուն, ծնողներին, ինչպես նաեւ սույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանած կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին) տրվում էդրամական օգնություն յուրաքանչյուր ամիս 5000 դրամի չափով:

Ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում եւ վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինն առանձնացվում է եւ վճարվում առանձին:

Դրամական օգնության առանձնացումը կատարվում է այն ամսվա հաջորդ ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման վերաբերյալ դիմումը:

Ընտանիքի անդամների թիվը փոփոխվելիսդրամական օգնության չափը չի փոխվում:

Դրամական օգնության նշանակման եւ վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն հոդվածի 4-րդ մասում նշված անձինք օգտվում են ջրահեռացման, աղբահանության եւ ռադիոյիբաժանորդային վարձը 50 տոկոս զեղչով վճարելու իրավունքից:»:

Հոդված 2. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրելնոր խմբագրությամբ.

«Զինծառայողները Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղեւորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից), անվճար երթեւեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացմանվայր մեկնելիս եւ արձակուրդից վերադառնալիս ընտանիքի նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային եւմիջքաղաքային ուղեւորատարտրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձեւից (բացի տաքսիից),օգտվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում2004 թվականի հունվարի 1-ից: