Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության 2002թ. նոյեմբերի 20-ի ՀՕ-465-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ) կետերով.
«5) Մշակութային ոչ առեւտրային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները»։
Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ) կետերով.
«11) ներկայացնում է մշակութային ոչ առեւտրային առանձին կազմակերպություններին, թատերական, երաժշտական, պարարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային կազմակերպություններ, «Ազգային» կարգավիճակ շնորհելու վերաբերյալ միջնորդություն»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ Գլխի վերնագրում «ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ» բառերով:
Հոդված 4. Oրենքը լրացնել հետեւալ բովանդակությամբ նոր՝ 26.1 հոդվածով.
«Հոդված 26.1. Մշակութային ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակը »
1.Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, Ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային եւ արխիվային կազմակերպություններ, որոնք համապետական եւ համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
«Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել այն կազմակերպություններին, որոնք երկարամյա գործունեություն են ծավալել, առանձնացել են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացրել եւ զարգացրել են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստել են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանել են ազգային եւ համամարդկային արժեքների տարածմանը, նպաստել են հասարակության բարոյական եւ գեղագիտական դաստիարակությանը։
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակույթային գործունեության տվյալ ոլորտը եւ տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը ՀՀ պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: