Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1089-17.02.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի երրորդ եւ չորորդ պարբերությունները հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Սույն օրենսդրական նախագծի ընդունումը պայմանավորված է 2010 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելոււ մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-25-Ն օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով սահմանված` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմամբ եւ անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է մաքսային օրենսգրքից հանել դրույթը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 եւ 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: Նախագծով կապահովվի մաքսային քաղաքականության իրագործման արդյունավետ կիրառումը եւ ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության խնդիրների իրագործումը, ինչպես նաեւ` ազգաբանկչության սոցիալական աջակցությունը: