Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 5. Ընդհանուր պահանջները գովազդի նկատմամբ
1.Գովազդը պետք է լինի օրինական, հավաստի եւ պատշաճ։
2.Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն գրական հայերենն է։
Գովազդի շարադրանքը պետք է ապահովի գրական հայերենի անաղարտությունը, պահպանի ամրագրված լեզվական կանոնները։
3.Հայաստանի Հանրապետության տարածքում միայն օտար լեզվով գովազդն արգելվում է։
4.Գովազդատուի հայեցողությամբ, անհրաժեշտության դեպքում, գովազդի շարադրանքը կարող է զուգորդվել երկու եւ ավելի օտար լեզուներով, որոնց ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի հայերեն շարադրանքի ծավալը (մակերեսը) եւ չներառի տեղեկատվություն, որը ներառված չէ հայերեն շարադրանքում։
Գովազդի հայերեն շարադրանքը պետք է լինի օտար լեզվով շարադրանքից առաջ կամ առջեւից՝ վերեւից ներքեւ կամ ձախից աջ գրությամբ։
Գովազդի օտարալեզու շարադրանքն իր պատկերային, գունային կամ լուսային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն շարադրանքը։
5.Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուներով լույս տեսնող հրատարակություններում եւ օտար լեզվով հեռարձակվող հաղորդումներում օտար լեզվով գովազդին չզիջող ծավալով (մակերսով) հայերեն զուգորդված շարադրանքը պարտադիր է։
6 Արգելվում է գովազդի նպատակով ֆիզիկական անձի անվան կամ պատկերի օգտագործումն առանց վերջինիս համաձայնության»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո։